Ուշադրություն` նստակյաց աշխատանք ունեցողներին
ФОТОԳիտնականները հանգել են այն եզրակացության, որ համակարգիչն ու հեռուստացույցը անխուսափելիորեն հանգեցնում են նրան, որ մարդիկ օրական 9 ժամ եւ ավելի անց են կացնում նստած վիճակում:
Վերջին հետազոտությունների հիման վրա պարզ է դարձել, որ ժամանակի նման վատնումը 40 անգամ մեծացնում է մահվան հավանականությունը մոտակա 15 տարվա ընթացքում:
Բանն այն է, որ նստած վիճակում մարդը էներգիա գրեթե չի ծախսում: Այդ կերպ օրգանիզմում կալորիաներ են կուտակվում: Նույնիսկ երկու ժամ նստած վիճակում անցկացնելը 20 %-ով ավելացնում է խոլեսթերինի պարունակությունը, ինչպես նաեւ կտրուկ ավելանում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:
Բացի այդ, 67% է կազմում սրտային հիվանդությունների ռիսկն այն անձանց մոտ, ովքեր ամեն օր ժամանակն անց են կացնում հեռուստացույցի առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: