Կին պատգամավորներ, որոնց էլ չենք տեսնի նոր խորհրդարանում. լուսանկարներ
ФОТОWnews.am-ը գրում է
Wnews.am-ն արդեն ներկայացրել է նոր խորհրդարանի կին պատգամավորներին. նախնական տվյալներով, նրանք 15-ն են։
Նկատենք, որ Ազգային ժողովի առաջին գումարման 190 պատգամավորներից կանայք էին 11-ը, երկրորդ գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորներից կանայք էին ընդամենը 4-ը, երրորդ գումարման խորհրդարանում եղել է 7 կին պատգամավոր, չորրորդում՝ 11, իսկ հինգերորդ գումարման խորհրդարանում 14 կին պատգամավոր է ընդգրկվել։
Նախորդ գումարման խորհրդարանի կին պատգամավորներից ովքեր հրաժեշտ տվեցին իրենց մանդատին. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Նաիրա Կարապետյան.
Ժպտադեմ Նաիրա Կարապետյանը հինգերորդ գումարման խորհրդարանում պատգամավոր էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից։
Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 25-ին Գյումրիում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Արեւելագետ – դիվանագետ: 2002թ.` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2003-2011թթ. «Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005թ., Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009թ., Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011թ., Մեծ Բրիտանիայի Թագավորություն):
2003-2005թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման եւ հանրային կապերի (PR) պատասխանատու: 2010-2012թթ.` ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու (Համաշխարհային բանկ):
2010 թվականից «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է:
2008 թվականից Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է: 2009թ.` կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ:
Հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Wnews.am-ին տված Նաիրա Կարապետյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։
Մարինա Մարաբյան.
Նախորդ գումարման պատգամավորներից Մարինա Մարաբյանին քչերը կհիշեն, քանի որ նա աչքի չէր ընկնում իր ակտիվությամբ, ելույթներով։ Մեր մեջ տպավորվել է միայն այն, որ նա պատգամավոր էր ընտրվել Վարդանյան ընտանիքի անդամների աջակցությամբ։
Ծնվել է 1976թ. օգոստոսի 26-ին Երեւանում:
1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ: Բանասեր:
1998-1999թթ. «ՍԵՄ ԵՎ ԿՈ» ընկերությունում աշխատել է թարգմանիչ, ապա` մենեջեր: 1999-2000թթ. «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ում` տեխնոլոգ: 2000-2002թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում` միջազգային հարաբերությունների գծով մասնագետ: 2002-2003թթ.` «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ: 2003-2005թթ.` եղել է «Մասիս Տոբակո» Մ.Վ. հայ-հունական ՀՁ ՍՊԸ առեւտրային գծով տնօրեն, 2005-2012թթ.` «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2006-2012թթ. համատեղության կարգով ղեկավարել է «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից:
Էլինար Վարդանյան.
Շարունակությունը՝ այստեղ