Մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կատարողի ծնողները Ղրղզստանից ժամանել են Պետերբուրգ
МЕЖДУНАРОДНОЕՍանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի ծնողները Ղրղզստանից ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ինչի մասին հայտնել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինքնաթիռը, որով ժամանել են Ջալիլովի հայրն ու մայրը, Սանկտ Պետերբուրգում վայրԷջք Է կատարել ապրիլի 5-ին:
«Ես դրան չեմ հավատում», սրանք են այն միակ խոսքերը, որոնք լրագրողներին ասել Է ենթադրյալ ահաբեկչի մայրը:
Ջալիլովի ծնողները կմասնակցեն ահաբեկչության մեջ կասկածվողի նույնականացման ընթացակարգին, ինչպես նաեւ կհարցաքննվեն քրեական գործը վարող քննիչների կողմից:
Նախօրյակին ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել Է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել Է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են պայթուցիկ սարքով պայուսակի վրա, որը թողնվել Էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել Էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել Է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա Էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն Է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:
Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 14, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



