Ռուսական ռազմակայանի օդաչուները հատուկ պարապմունքներ են սկսել Հայաստանի երկնքում
ОБЩЕСТВО Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, օդաչուները թռիչքային վարժանքներ են կատարելու ստրատոսֆերայում՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա՝ նավավարման բարդ եւ խմբային տարրեր իրականացնելով զույգերով եւ մարտական օղակի կազմում:
Նավավարման բարդ բաղադրիչների կատարմանը թույլատրված են առաջին եւ երկրորդ կարգի օդաչուները, որոնք ունեն ավելի քան 500 թռիչքաժամ, ինչպես նաեւ երրորդ կարգի երիտասարդ օդաչուները, որոնց ՄիԳ-29 ուսումնավարժական ինքնաթիռներում կուղեկցեն բարձրակարգ հրահանգիչները:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



