6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում
ОБЩЕСТВО6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:
Երկրաշարժի Էպիկենտրոնում, որը գտնվում Էր Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, կա հինգ գյուղ: Նախնական գնահատումների համաձայն՝ աղետի գոտում կարող Է հայտնվել մի քանի հարյուր մարդ:
Երկրաշարժի գոտի են ուղարկվել մասնագետների խմբեր՝ գնահատելու հնարավոր վնասը: Փրկարար բոլոր ծառայությունները բերված են լիակատար պատրաստության վիճակի: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունում չեն բացառել ստորգետնյա հետցնցումների հնարավորությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



