Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վերջին վեպը կհրատարակվի 2017 թվականին
ОБЩЕСТВОԲանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վեպը, որի վրա նա աշխատել Է մինչեւ իր կյանքի վերջին օրը, հավանաբար, կհրատարակվի արդեն այս տարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է բանաստեղծի այրին՝ Մարիա Եվտուշենկոն:
«Դա ավանդական վեպ չԷ,- պարզաբանել Է նա:- Դրանք նովելներ են, նրա հիշողությունները պատերազմական մանկության, Ամերիկա ուղեւորությունների, կյանքի տարբեր իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ գլխավոր գործող անձն ինքը չԷ, թեեւ վեպի հիմքը գրողի սեփական փորձն Է»:
Եվգենի Եվտուշենկոն վախճանվել Է ապրիլի 1-ին կյանքի 85-րդ տարում ուռուցքային հիվանդությունից ԱՄՆ-ի Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում, որտեղ նա բուժվում Էր մարտի 12-ից: Ապրիլի 5-ին Թալսայում կկայանա բանաստեղծի հետ նրանց հրաժեշտը, ովքեր նրան գիտեին «ամերիկյան կյանքից»: Բանաստեղծին հողին կհանձնեն Մոսկվայի մարզի Պերեդելկինո ավանում: Քաղաքացիական հոգեհանգիստը պլանավորված Է Մոսկվայում ապրիլի 11-ին, այն կկայանա Գրողների տանը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



