Հարցման մասնակիցների միայն 35 տոկոսն Է հավանություն տվել նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ավելի ցածր մակարդակ Է իջել, քան երբեւիցե դիտվել Է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի վերաբերմամբ: Ինչպես ցույց Է տվել Քուինիփեքի համալսարանի հետազոտական ծառայության հարցումը, որի արդյունքները ապրիլի 4-ին հրապարակել Է CBS հեռուստաընկերությունը, հարցվածների միայն 35 տոկոսն Է դրական գնահատական տվել պետական բարձրագույն պաշտոնում Թրամփի աշխատանքին այն դեպքում, երբ 57 տոկոսը դրա վերաբերյալ բացասական ոգով Է արտահայտվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարցման տվյալներով՝ Սպիտակ տան ներկայիս տիրոջ վարկանիշն ավելի ցածր Է 2013 թվականին Օբամայի աշխատանքի հավանության ամենացածր մակարդակից, որը կազմում Էր 38 տոկոս:
«Թրամփը վատ ցուցանիշներ Է գրանցել կանանց (նրա աշխատանքին հավանություն չի տալիս 63 տոկոսը), Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների (91 տոկոս) եւ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների (77 տոկոս) շրջանում»,-նշվում Է ուսումնասիրության մեջ: Հարցման համաձայն, տղամարդկանց շրջանում նրան աջակցում Է միայն 39 տոկոսը: Հարցվածների ավելի քան կեսը (55 տոկոսը) այն կարծիքին Է, որ Թրամփը կատարում Է իր նախընտրական խոստումները, սակայն ամերիկացիների մեծամասնությունը բացասական Է գնահատում նրա քայլերը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առող ջապահությունը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Թրամփի արտաքին քաղաքականությունը ժողովրդականություն չի վայելում ԱՄՆ-ի քաղաքացիների 58 տոկոսի շրջանում:
Հարցման արդյունքները նաեւ վկայում են, որ ամերիկացիները քննադատաբար են վերաբերվում Կոնգրեսի գործունեությանը. հանրապետական օրենսդիրներից դժգոհ Է հարցվածների 70 տոկոսը, իսկ դեմոկրատներից՝ 57 տոկոսը:
Հարցմանը, որն անցկացվել Է մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը, մասնակցել Է ավելի քան 1100 մարդ: Հարցման արդյունքներն ամփոփելիս թույլատրելի անճշտությունը կազմել Է 2,9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



