Դիետաները խախտելու պատճառները
ФОТОՄասնագետները ուսումնասիրել են 80 կամավորների, որոնք դիետա են պահել` քաշը նվազեցնելու կամ կայուն վիճակում պահելու համար: Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները:
Հետազոտության մասնակիցները սննդակարգի հատուկ օրագիր են պահել:Ուսումնասիրելով կամավորների գրառումները` փորձագետները պարզել են, որ վերջիններս դիետան խախտելու գայթակղությանն են ենթարկվում մեկ շաբաթվա ընթացքում 11 անգամ, կեսի դեպքում մարդիկ խախտում են այն:
Մասնագետները նշել են, որ դիետայից հրաժարվելու գայթակղությունը հատկապես բարձր է սթրեսային իրավիճակներում: Գիտնականները նկատել են նաեւ, որ հիմնականում խախտումները տեղի են ունենում երեկոյան, օրվա ընթացքում կամքի ուժը թուլանում է, գերակշռում է հանգստանալու, թուլանալու ցանկությունը: Բաց թողնելով լիարժեք նախաճաշը եւ ճաշը` երեկոյան մարդիկ սաստիկ քաղց են զգում, որն էլ ստիպում է դիետաներից հրաժարվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: