Հայկական շոու-բիզնեսի՝ բալզակյան տարիքի կանայք, ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին
ФОТОԱյդ միայն Հայաստանում են կարծում, որ եթե կինը 30-ն անց է եւ դեռ ամուսնացած չէ, ուրեմն նրա հետ մի բան այն չէ... Փառք Աստծո, նման մտածողությունը մեզանում կամաց-կամաց զիջում է դիրքերը, իսկ աշխարհում վաղուց բալզակյան տարիքի կանայք համարվում են նույնիսկ ավելի ցանկալի ու գրավիչ, ովքեր կայացած են, ինքնավստահ եւ գիտեն, թե ինչ են ցանկանում կյանքից:
Այս գրառմամբ NEWS.am STYLE-ը ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանում էլ կան 30-անց կանայք, ովքեր դեռ չեն գտել իրենց կեսին, բայց դա նրանց չի խանգարում ապրել լիարժեք կյանքով եւ ստեղծագործել երկրպագուների համար: 30-ը դեռ սկիզբն է:
Նազենի Հովհաննիսյան, 35 տարեկան:
Նկարահանվում է ֆիլմերում, դասավանդում է բուհում, վարում՝ տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ:
Սոֆի Մխեյան, 33 տարեկան:
Երգում է, աշխատում է նաեւ որպես հեռուստատեսային ծրագրերի պրոդյուսեր:
Անի Պետրոսյան, 36 տարեկան:
Նկարահանվում է սերիալներում, ֆիլմերում, զուգահեռ՝ խաղում է թատրոնում:
Իվետա Մուկուչյան, 31 տարեկան:
Երգում է, մասնակցում մրցույթների, իսկ վերջերս նաեւ նկարահանվեց հայկական ֆիլմում:
Մերի Մակարյան, 32 տարեկան:
Նկարահանվում է սերիալներում եւ ֆիլմերում, վարում հեռուստատեսային հաղորդումներ, ինչպես նաեւ՝ տարատեսակ միջոցառումներ:
Հրաչուհի Ութմազյան, 31 տարեկան:
Ասմունքում է, հաղորդումներ վարում:
Աստղիկ Սաֆարյան, 30 տարեկան
Երգում է, երբեմն հանդես գալիս որպես մոդել, նաեւ զբաղվում աքսեսուարների սեփական արտադրությամբ:
Ագնեսա Շահնազարյան, 37 տարեկան
Խաղում է սերիալներում, իսկ վերջես ընտրվեց Վանաձորի թատրոնի տնօրեն:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE