Եվրախորհրդարանի պատգամավորները ձեռնամուխ են եղել Brexit-ի շուրջ բանաձեւի քննարկմանը
ОБЩЕСТВО Եվրախորհրդարանի (ԵԽ)պատգամավորները ձեռնամուխ են եղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանաձեւի քննարկմանը, որը կոչված Է նախանշել այդ գործընթացի ընդհանուր շրջանակները եւ ինչ-որ առումով դառնալ հանրակցությունում մնացած 27 պետությունների շահերի հռչակագիր: Լարված բանավեճերն ընթանում են Ստրասբուրգում ԵԽ-ի նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս բանաձեւը կդառնա հստակ ուղերձ. եվրոպական երկրները մնում են միասնական, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն,-հայտարարել Է Եվրոպական ժողովրդական կուսակցության խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:-Լոնդոնը պետք Է հասկանա, որ ԵՄ-ն ապակայունացնելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվի»:
Կողմերի համար գլխավոր հարցերից մեկն առեւտրի հարցն Է:
Բրիտանական իշխանություները ցանկանում են այս թեմայի շուրջ բանակցություններն սկսել ԵՄ-ից դուրս գալու գործընթացին զուգահեռ: Սակայն եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ դեմ են դրան: «Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները հարկ Է քննարկել միայն այն բանից հետո, երբ կավարտվի Brexit-ի ընթացակարգը»,-հայտարարել Է ԵԽ-ում լիբերալների խմբակցության ղեկավար եւ Լոնդոնի հետ բանակցություններում Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆստադտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



