ԵՄ-ն խոստացել Է Սիրիային ավելի քան 1 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել 2018-2019 թվականներին
МЕЖДУНАРОДНОЕ Եվրամիությունը խոստացել Է Սիրիային որպես հումանիտար օգնություն 560 մլն եվրո հատկացնել 2018 թվականին եւ նույնքան Էլ՝ 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում բացելով Սիրիային նվիրված դոնորական խորհրդաժողովը:
«Եվրամիությունն ամբողջովին կատարել Է 2016 թվականի համար տված իր խոստումները, պահպանել աջակցության մակարդակը 2017 թվականին: Մենք պահպանում ենք (օգնություն տրամադրելու) մեր պարտավորությունները՝ 2018 թվականին 560 մլն եվրոյի չափով եւ նույնքան Էլ՝ 2019 թվականին»,-ասել Է նա:
Այդ միջոցներով ձեռք բերված առաջին անհրաժեշտության առարկաները, պարենամթերքը եւ դեղամիջոցները բաշխվելու են միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալության միջոցով:
Մոգերինին նաեւ ընդգծել Է, որ հումանիտար ջանքերը պետք Է ուղեկցվեն Աստանայում հրադադարի շուրջ բանակցություններում եւ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնելուն նվիրված Ժնեւի հանդիպումներում իրական առաջընթացի ձեռքբերմամբ: «Միայն հակամարտության քաղաքական լուծումը կարող Է թույլ տալ ապահովելու արդյունավետ պայքարը եւ հեռանկարում հաղթանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



