«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հետ կապված դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
ОБЩЕСТВО«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահվան դեպքի հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դեպքի հետ կապված կատարվում է հետաքննություն:
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատան տնօրեն, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց , որ ծննդկանին մարզից ուղեգրել են արգանդին սպառնացող պատռվածքով: «Ծննդկանը չորրորդ կեսարյան հատումից հետո անհաս է ծնվել: Մոր ներարգանդային ինֆեկցիայի եւ թոքաբորբի հետեւանքով շատ կարճ ժամանակում երեխան մահացել է»,-ասաց նա:
Աբրահամյանի խոսքով` նորածնի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50 000, մինչդեռ այդ թիվը պետք է լինի 5000-10000:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



