«Գայայի հայրը գիտի նրա յուրաքանչյուր քայլի մասին». երգչուհու մենեջերը Գայայի 2 ընկերների, հեռախոսի սկանդալային նկարի և օլիգարխների առաջարկների մասին
ФОТОTert.am Life–ը գրում է.
Երգչուհի Գայա Արզումանյանը կրկին քննարկումների կիզակետում է։ Այս անգամ Գայային քննադատել են բաց կերպարների համար` դա հակադրելով երգչուհու խոսքին, որ ինքն ավանդապահ ընտանիքից է։ Հարցազրույցներում մեկու երգչուհին ասել է, որ 33 տարեկանում կույս է։ Այս մասին խոսելը ևս քննադատության է արժանացել։
Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու մենեջեր Արայիկ Գաբաջյանի հետ, վերջինս նշեց, որ արդեն նորմալ են վերաբերվում քննադատություններին։
«Յուրաքանչյուր լրատվամիջոցում Գայան մեծ դիտումներ է գրանցում։ Իրականում, նորմալ ենք վերաբերվում նման քննադատություններին, քանի որ արդեն սովորել ենք։ Գայան այն անձնավորությունը չէ, որ չընդունի քննադատությունները կամ վախենա սկանդալների կիզակետում լինել։ Գայան փորձում է միշտ ներկայանալի լինել, բարձր պահել իրեն ու ներկայացնել ղարաբաղցու կերպարը` առանց որևէ ծակուծուկերի։ Մյուս հայտնի մարդկանց նման չէ, որ ծակուծուկերով անցնի ու թաքուն պահի այն ճանապարհը, որով անցնում են շատերը»,– ասաց Արայիկը։
Վերջինս խոսքով` լայն քննարկումների առիթ դարձած հեռախոսի պատյանն իրականում իրենն է. «Գայան իմ հեռախոսով է լուսանկարվում։ Դա իմ հեռախոսն է»։
Երգչուհու մենեջերն ավելացրեց, որ նա ավանդապաշտ ընտանիքի աղջիկ է. «Եթե մարդ ճանաչի Գայային, կտեսնի, որ նա իրականում ավանդապաշտ ընտանիքի աղջիկ է։ Նրա հայրը գիտի իր յուրաքանչյուր քայլի մասին։ Դա է ապացուցում այն փաստը, որ Գայայի կողքին մինչև հիմա ոչ մի օլիգարխ չկա։ Օլիգարխների և հեղինակություն ունեցող մարդկանց կողմից շատ կան ցանկություններ և մոտեցումներ, բայց Գայայի կողքին երբեք չեք տեսնի որևէ մեկին, բացի իր լավ ընկերոջից ու ինձանից»։
Արայիկը նշեց, որ 33 տարեկանում կույս լինելու մասին Գայան անկեղծ խոսել է և չի փոշմանել դրա համար։
Արայիկը նշեց, որ Գայան իրականում ունեցել է երկու ընկեր։ «Նա առաջին ընկերոջ հետ շատ կարճ է շփվել, երկրորդի դեպքում հարաբերությունները տևել են 3 ամիս։ Նրանք բաժանվեցին, քանի որ չհասկացան իրար։ Կար այն խնդիրը, որ Գայան պետք է ընտրեր կա՛մ կարիերան, կա՛մ ընտանիքը։ Իրականում, Գայան իր կյանքում չի ունեցել տղամարդ, որի հետ երկար ժամանակ ընկերություն է արել կամ ամուսնանալու նպատակ է ունեցել։ Ժամանակին խոսակցություններ կային, թե Գայան եղել է Ղարաբաղի պաշտոնյաներից մեկի սիրուհին, հետո ասացին, թե նա նշանվել է ու նշանը հետ տվել։ Նման բան չի եղել։ Սրանք անհիմն խոսակցություններ են։ Եթե Հայաստանում կա մեկը, որը կարող է ասել` Գայան ունի սիրեկան կամ Գայան ինչ–որ մեկի հետ է, պատրաստ եմ ներողություն խնդրել բազմաթիվ հանդիսատեսի առաջ, որոնք այդպես են կարծում»,– նշեց Արայիկը։
Անդրադառնալով վուլգար բնորոշմանը, որը տրվում է երգչուհուն` մենեջերը նշեց. «Հայ ազգը շատ հարաբերական է ընկալում վուլգար և էպատաժային կերպարները։ Չեմ կարծում, որ էպատաժային լինելը վուլգարություն է։ Դա ժամանակին վերագրում էին նաև Շպրոտին։ Առօրյայում` սրճարանում, տաքսու մեջ, խանութում Գայային ոչ ոք չի ճանաչի, քանի որ նա հագնվում է աչքի չընկնող հագուստներ։ Ինչ վերաբերվում է` ինչպես է նրա հայրը վերաբերվում դստեր բեմական կերպարներին, ասեմ` նորմալ, եթե դա բեմում է։ Բեմից դուրս չի ընդունում ու չի ողջունում»։