ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Սա կլինի նրա առաջին այցը ՌԴ որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գերատեսության ղեկավար:
Թիլերսոնը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն միջազգային անվտանգության ակտուալ հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական, պաղեստինա-իսրայելական, եմենական, լիբիական, աֆղանական և այլ հակամարտությունները, ինչպես նաև կորեական թերակղզում իրավիճակը:
«Չի շրջանցվի Ուկրաինայում ստեղված իրավճակը՝ պաշտոնական Կիևի կողմից մինսկյան պարտավորությունների կատարման համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



