Ереван, 09.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ինչ մասին են վկայում ձեռքերի հաճախակի ծակոցները

ЛАЙФ

168.am-ը գրում է.

Մատների ծայրերի և ամբողջ ձեռքի թմրելը տարածված երևույթ է, որը հանդիպում է աշխարհի յուրաքանչյուր 10-րդ մարդու մոտ։ Այն կարող է ժամանակավոր լինել, հյուծվածության հետևանք կամ առողջության հետ կապված լուրջ խնդրի հետևանք։ Adme.ru-ն գրում է, թե ինչ է ցանկանում հաղորդել օրգանիզմը, երբ ձեռքերը ծակծկում են։

1. Հոգնածություն և հյուծվածություն։ Ծանր պայուսակ բարձրացնելով կամ դաստակն անհարմար դիրքում դնելով՝ նյարդի վրա ճնշում ենք գործադրում։ Արդյունքում՝ ձեռքի բոլոր մատներում ծակոցներ ենք զգում։ Տհաճ զգացողությունը հաճախ անցնում է, երբ նորմալ քնում ենք և հանգստանում։ Տնային պայմաններում ձեռքի թմրածությունը կարելի է անցկացնել սովորական մերսման միջոցով։

2. Վիտամինների անբավարար քանակ։ Վիտամինների անբավարար քանակը հաճախ արտահայտվում է ձախ ձեռքի կամ ոտքի ծակոցով կամ թմրածությամբ։ E, B1, B6, B12 վիտամիններն անհրաժեշտ են նյարդերի նորմալ աշխատանքի համար։ Վիտամին B12-ի անբավարար քանակը, օրինակ, կարող է անեմիայի հանգեցնել։ Հարկավոր է վերականգնել հանքանյութերի և վիտամինների հավասարակշռությունը։ Ավելորդ չի լինի նաև մասնագետի հետ խորհրդակցելը, ով կնշանակի ճիշտ դեղաչափը, քանի որ որոշ վիտամինների ավել քանակը ևս կարող է հանգեցնել վերջույթների թմրածության։

3. Ողնաշարի վնասվածք։ Ողնաշարի հատվածում տարբեր խնդրները, որպես կանոն, արտահայտվում են ձախ ձեռքի ճկույթին։ Դեպքերի մեծամասնությունում սա տեղի է ունենում նյարդերի գերճնշվածության և վնասման հետևանքով։ Եթե նստած երկար ժամանակ եք անցկացնում, ողնաշարի սկավառակները ճնշման են ենթարկվում և վնասում նյարդերը։ Հարկավոր է ակտիվ լինել, ինչպես նաև երբեք ինքնաբուժմամբ չզբաղվել։

4. Դաստակային համախտանիշ։ Այս համախտանիշն ամենից հաճախ արտահայտվում է ձեռքի 3 մատների թմրածությամբ՝ բթամատ, ցուցամատ և միջնամատ։ Այս խնդիրը հայտնվում է այն անձանց շրջանում, ովքեր նույնանման գործողություններ են կատարում՝ գրասենյակային աշխատակիցներ, երաժիշտներ և այլք։ Կրկնվող գործողությունների արդյունքում նյարդերը սեղմվում են, և ձեռքերի թմրածություն է առաջանում։ Սովորական մարզանքն ու հոդերն աշխատեցնելը կարող է օգնել լուծել խնդիրը։

5. Արյան շրջանառության խնդիրներ։ Նյարդի ճնշման, վնասման հետևանքով աջ վերին վերջույթի թմրածություն է առաջանում։ Բացի դրանից՝ գոյություն ունեն նաև հիվանդություններ, որոնց առաջին նշանն աջ ձեռքի թմրածությունն է։ Օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում ճնշման անկումը և անոթների սպազմն ազդում են արյան շրջանառության վրա և հանգեցնում ձեռքերի ծակոցների։ Վերջույթների անոթների վիճակը լավացնելու համար պահանջվում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Առավել լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

6. Բյուրգերի հիվանդություն։ Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է ծխողների շրջանում։ Օրգանիզմը մշտապես նիկոտին է ստանում, ինչի արդյունքում խանգարվում է արյան շրջանառությունը, օրգանիզմին չեն բավարարում անհրաժեշտ սննդարար նյութերը։ Այս ամենն արտահայտվում է մատների ծայրերի, ապա ամբողջ ձեռքի թմրածությամբ։ Այս պահին չկա բուժման մեթոդ, որը 100 տոկոսով կերաշխավորի այս հիվանդության բուժումը։ Նախ հարկավոր է ազատվել վնասակար սովորությունից՝ խնդրի զարգացումը կանգնեցնելու համար։ Հետագա բուժումը պետք է կատարվի բժշկի ցուցմամբ։

7. Դիաբետ։ Դիաբետի առաջին նշաններից մեկը ոտնաթաթերի ծակոցն է, որը վեր է բարձրանում և վերածվում ձեռքերի հատվածների հաճախակի ծակոցների։ Սա առավել հաճախ նկատվում է ձախ ձեռքում։ Սա տեղի է ունենում ձեռքի որոշակի հատվածին արյան մատակարարման պակասի հետևանքով, ինչի արդյունքում վնասվում են նյարդային վերջույթները։ Հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Бвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia