Այս մարդու լուսանկարը սխալմամբ տարածվեց որպես Պետերբուրգի մետրոն պայթեցնող ահաբեկիչ. արդյունքում ամեն ինչ տխուր վերջացավ նրա համար
ОБЩЕСТВОԵրկակի ստանդարտների մասին ու թե ինչպես կարող է մամուլը փչացնել մարդու կյանքը:
Երեկ, երբ Պետերբուրգում պայթեցրին մետրոն, էս լուսանկարի տղուն արագ տեսախցիկներից ֆիքսած կադրերով հանեցին ու ներկայացրին որպես ենթադրյալ ահաբեկիչ։ Պատճառները ակնհայատ ա դե՝ արտաքին տեսքն ու հանդերձանքը բոլոր նախադրյալներն ունեին։
Էս մարդը տեսնում ա ինտերներում, որ իրան տեռորիստի տեղ են դրել, ինքնակամ գնում ա ոստիկանություն ու ասում, որ ինքը կապ չունի։
Ու ինքը ճիշտ էր։ Ահաբեկիչը լրիվ ուրիշ մարդ էր՝ 23 տարեկան կիրգիզ։
Ու էսօր էս մարդն ուզեցել ա Մոսկվայից ինքնաթիռով թռչի Օրենբուրգ, ուղևորները բունտ են արել, պնդելով, որ չեն թռչի իրա հետ մի ինքնաթիռով։
Արդյունքում չեն թողել թռչի ինքը։…
Այ սրա համար են ասում մամուլին, որ թարգեն մարդկանց լուսանկարներ հրապարակել՝ հանցագործներ, ինքնասպանության փորձ անողներ և այլն… ինչ-որ մի պահի էտ կարող ա ճակատագրական դառնա մարդու համար։
Ի վերջո, հարգեք մարդկանց՝ անձնական կյանք ունենալու իրավունքը ու մի խախտեք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը։
Նյութը՝ Մկրտիչ Խաչատրյանի
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



