Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԵՄ–ում Ադրբեջանի նախկին դեսպան. «Ազգային մասշտաբի խայտառակություն է` ԼՂ հարցից հետո նշվում է «խավիարային դիվանագիտությունը» «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատանքներ են ընթանում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի իրավապահ մարմինների ղեկավարության, դատավորների, նաև դատախազության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր անմիջական մասնակցություն ունեն երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի հետ»,– այս մասին հայտարարել է ԵՄ–ում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայում Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կազմակերպության (AND) համանախագահ Արիֆ Մամեդովը:

Նա անդրադարձել է ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի փաստի բացահայտմանն առնչվող գործի շարունակությանը: Հիշեցնենք, որ վերջերս փաստեր էին բացահայտվել առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը գործի է դնում, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը», այն է` թանկարժեք նվերների, նույնիսկ գումարի միջոցով փորձում իր կողմ «թեքել» ԵԽԽՎ պատգամավորների: Ընդ որում, ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը ևս համարվում է Ադրբեջանի իշխանությունների մտերիմ ընկերը, ով հնարավորության դեպքում արգելափակում է հայանպաստ որոշումները կամ էլ առաջ մղում ադրբեջանանպաստները:

Արիֆ Մամեդովի տեղեկացմամբ` ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մարտի 24–ին նամակ է ուղարկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին` հորդորելով չձգձգել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի փաստերի հետաքննության հարցով արտաքին անկախ հանձնաժողովի ստեղծման հարցը: Ընդ որում, «ԵԽ գլխավոր քարտուղարը չի թաքցնում իր վրդովմունքն առ այն, որ Պեդրո Ագրամունտը, ով Ադրբեջանի իշխանությունների ընկերն է, բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով փորձում է հետաձգել այդ հարցով որոշումը»,– նշել է Մամեդովը:

«Յագլանդը փորձառու քաղաքական գործիչ է: ժամանակին եղել է Նորվեգիայի վարչապետը, Նոբելյան հանձնաժողովի ղեկավարը ու հրաշալի հասկանում է, որ «խավիարային դիվանագիտության» հետ կապված սկանդալը եվրոպացի շատ քաղաքական գործիչների կհեռացնի քաղաքական ասպարեզից:

Կարծում եմ, գլխավոր քարտուղարը հասկանում է, որ հասունացել է մեծ վճռականություն և համառություն դրսևորելու ժամանակը, որպեսզի պահպանի իր քաղաքական դեմքը»,– ասել է Մամեդովը:

«Ավելի քան համոզված եմ, որ գլխավոր քարտուղարը նույնպիսի վճռականություն կդրսևորի նաև այն հարցում, որ Ադրբեջանը մինչս օրս չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը` անմիջապես ազատ արձակելու Իլգար Մամեդովին (վերջինս «Հանրապետական այլընտրանք»` REAL ընդդիմադիր շարժման ղեկավարն է, ով 2013 թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Իսմայիլում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով – խմբ.):

Նախկին դեսպանն ընդգծել է, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում սպասվում են շատ անակնկալներ, և շատերը պատրաստվում են դրան:

Ըստ Մամեդովի` Ադրբեջանում կոռուպցիան հասել է այնպիսի մակարդակի, որ «Wikipedia»–ում այդ երկրի արտաքին քաղաքականության մասին պատմող ենթաբաժնում ԼՂ հակամարտությունից հետո երկրորդ կետով նշվում է «խավիարային դիվանագիտությունը»:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե որքան կրիտիկական է վիճակը: Դա խայտառակություն է և ազգային մասշտաբի ողբերգություն, երբ ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկությունից անմիջապես հետո տեղադրվում է տեղակատվություն «խավիարային դիվանագիտության» մասին»,– ասել է Մամեդովը:

Ավելին, նրա խոսքով` այսօր արդեն Ադրբեջանի իշխանությունների հետ ոչ ոք չի ցանկանում ձեռք սեղմել: «Բաքու չեն այցելում մեծ երկրների, անդրազգային կորպորոցիաների ղեկավարներ: Նույնիսկ «British Petroleum» ընկերությունը, որը երկրի տարածքում գործող ամենախոշոր ընկերությունն է, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման է ուղարկում իր երկրորդ կամ երրորդ կարգի աշխատակիցներին»,– հայտնել է նախկին դեսպանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”