Շոտլանդիայի առաջին նախարարը վստահ Է, որ այն կդառնա անկախ պետություն
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վստահ Է, որ այն անկախ պետություն կդառնա իր կյանքի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Ես վստահ եմ, որ Շոտլանդիան անկախ պետություն կդառնա իմ կյանքի ընթացքում եւ ՄԱԿ-ում իր տեղը կստանա աշխարհի մյուս պետությունների կողքին»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ անկախության նոր հանրաքվեն «պետք Է անցկացվի նույն այն հիմքի վրա, ինչ եւ նախորդը»:
Սթերջենը նաեւ նշել Է, որ առաջարկում Էր փոխզիջման գնալ, «սակայն Միացյալ Թագավորության կառավարությունն ընդառաջելու պատրաստակամություն չդրսեւորեց»: Ընդսմին քաղաքական գործիչն ընդգծել Է, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում Շոտլանդիան եւ Անգլիան պետք Է պահպանեն ազատ առեւտուրը:
«Շոտլանդիան եւ Անգլիան միշտ պետք Է ազատորեն առեւտուր անեն: Դա մեր փոխադարձ շահն Է: Բայց ես դա ցանկանում եմ ընդհանուր շուկայի շրջանակներում առեւտրին զուգահեռ, որովհետեւ դա շատ կարեւոր Է Շոտլանդիայի շահերի համար»,-հայտարարել Է նա:
Ինչպես նշվում Է, Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին, չնայած այն բանին, որ ինքը «համաձայն չԷ նրա քաղաքականությանը»: Սթերջենի խոսքով՝ Շոտլանդիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «շատ ամուր են» եւ «երկար պատմություն ունեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



