Հայաստանում մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են
ОБЩЕСТВОՀայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2017թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.2% գնանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.5% և 2.0%-ով: 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.4% գնանկում և դիզելային վառելի քի 1.4% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 8.2% և 13.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.6-0.2% գնանկում, իսկ մայրաքաղաքում՝ 0.2% գնաճ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



