Բաղադրատոմս. նուրբ, փխրուն, անհավանական համեղ թխվածքաբլիթ՝ ընդամենը 3 բաղադրիչներով
ЛАЙФPast.am-ը ներկայացնում է իդեալական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ տնային պայմաններում արագ և առանց որևէ խնդիրների թխել շատ համեղ թխվածքաբլիթներ:
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
1. Ալյուր – 250գ
2. Շաքարավազ – 150գ
3. Կարագ – 170գ
Պատրաստման եղանակը.
1. Հարիչով խառնել փափուկ կարագը 100 գրամ շաքարավազի հետ:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը, տրորել խմորը և դարձնել մանր փշրանք:
3. Հունցել խմորը:
4. Խմորին տալ երշիկի տեսք:
5. Սեղանին փռել մագաղաթաթուղթ և վրան ցանել 50 գրամ շաքարավազ: Թավալել
խմորը շաքարավազի մեջ:
6. Փաթաթել խմորը սննդային թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե:
7. Երշիկանման խմորը կտրատել 1 սմ հաստության կտորների և շարել տապակի վրա:
8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:
Անի Գևորգյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



