Միհրան Ծառուկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք` «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակակիրներ
ФОТОTert.am-ը գրում է
Ապրիլի 7-ին Առաջին ալիքի եթերում կցուցադրվի «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որը միտված է ներկայացնելու եւ խթանելու հայկական երաժշտության տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների, ստեղծագործական խմբերի գործունեությունը, ինչպես նաեւ 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում արձանագրված նշանակալի նվաճումները:
Մրցանակաբաշխության մրցանակակիրներն են`
Դասական ժանրում
«Լավագույն ալբոմ»`«Հին ու Նոր Երևան. 2798+»-ը
«Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Գևորգ Հակոբյանը
«Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակը»
Ժողովրդական ժանրում
«Լավագույն ալբոմ»` Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը»
«Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Կամո Սեյրանյան
«Լավագույն երաժշտախումբ»՝ «Շողակն» անսամբլ
Մասսայական ժանրում
«Լավագույն ալբոմ»`«Նաղաշը»
«Լավագույն փոփ երաժշտախումբ»՝ «Դետք» բոյբենդ
«Լավագույն ջազ երաժշտախումբ»՝ Միքայել Ոսկանյան և ընկերներ
«Լավագույն ռոք երաժշտախումբ»՝ «The Beautified Project»
«Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Մարբեյ (Մարինե Հակոբյան)
«Տարվա Հիթ»՝ Իվետա Մուկուչյանի «Love wave»-ը
«Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Միհրան Ծառուկյան «Նամակ մայրիկին»
«Տարվա լավագույն համերգային ծրագիր»՝ Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց»
Հատուկ մրցանակի արժանացան Ստեփան Շաքարյանը, Լևոն Մալխասյանը, Վաչե Շարաֆյանը, Վահագն Հայրապետյանը՝ «Հովեր» երգչախմբի հետ, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
'