Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին

ПОЛИТИКА

ՀՀ կառավարությունում ապրիլի 6-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է տնտեսական զարգացումներին և նշել, որ կառավարութունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին:

«Անցած տարի, երբ ներկայացնում էինք 2017 թվականի պետական բյուջեն և Ազգային ժողովում, և հանրության հետ հաղորդակցվելիս բազմիցս նշեցինք, որ 2017-ի բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը, բնականաբար, մեզ համար բարձր հավակնություն չեն: Եվ եթե տնտեսական իրավիճակն ավելի լավ լինի, քան ակնկալում ենք, և մեր ջանքերի արդյունքում հարկահավաքումը շատ ավելի բարձր լինի քան դրված է 2017-ի բյուջեում, հավաքագրված լրացուցիչ միջոցները կվերաուղղենք կապիտալ ծախսերին: Ինչո՞ւ, որովհետև 3,2 տոկոս տնտեսական աճը, մի քանի անգամ նշվել է, որ դա մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմ ի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: Դրա համար շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք հատկապես կապիտալ ծախսերին: Մենք փոխվարչապետի մոտ մի քանի փուլով և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, և մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են և կարող են ունենալ արագ տնտեսական էֆեկտ: Այդ վարժությունն ավարտված է. շուրջ 98-ի միլիոն դոլարի չափով մենք առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել, սակայն պետք է հաշվի առնել նաև մի երևույթ, որ երբ 98 մլն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում և ծախս ենք կատարում, դա  որոշակիորեն ազդում է նաև պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա: Մյուս կողմից, քանի որ ասել ենք, որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է, որպեսզի կարողանանք արդյունավետ այդ նպատակին հասնենք: Այստեղ ունենք նաև լավ լուր. դա մեր հարկահավաքման ցուցանիշն է առաջին եռամսյակում: Մենք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքն՝ գերակատարել ենք ծրագիրը 11,5 մլրդ ՀՀ դրամով: Սա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը մենք կարողանանք պահպանել, իսկ կարծում ենք, որ մեր ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումներն իրականացվեն  հարկայինն ու մաքսային վարչարարության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ: Տարվա համար շուրջ 50 միլիարդով մենք կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և միևնույն ժամանակ այդքան էլ կատարենք կապիտլ ծախսեր, որպեսզի 2018 թվականին կարողանանք շատ ավելի բարձր թիրախավորել տնտեսական աճի ցուցանիշը:   Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել նաև որոշակի ռիսկեր. մենք ընդունում ենք, որ շատ բարձր ցուցանիշ ենք սահմանում ՊԵԿ-ի մեր գործընկերի համար և ամեն ինչ կանենք, որպեսզի այն բարեփոխումները, որը Դուք հանձնարարել եք և որը ՊԵԿ-ի մեր գործընկերները իրականացնելու են, նաև ֆինանսների նախարարությունը կփորձի օժանդակել, որպեսզի շատ արագ  դա կյանքի կոչվի: Եթե  տարվա համար  նախագծված հարկերի ծրագիրը շուրջ 50 մլրդ-ի չափով ավելացնում ենք և դրա արդյունում  1 տրիլիոն 187 միլիարդի կատարման մասով մենք ունենանք դժվարություններ, բնականաբար, մենք ընթացքում ճշգրտում կանենք ծախսերի ցուցանիշում, որպեսզի պարտքի ցուցանիշը մեզ մոտ գերաճ չլինի և միևնույն ժամանակ մենք չունենանք ավելի բարձր պակասուրդ: Այդ պարագայում, պարոն վարչապետ, ես կխնդրեմ Ձեր հանձնարարականը  բոլոր գերատեսչություններին, որոնք մասնակցել են փոխվարչապետի մոտ քննարկումներին, որպեսզի մեկշաբաթյա ընթացքում շատ արագ ներկայացնեն բյուջետային հայտերը, որովհետև այս կապիտալ ծախսերն անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք և այդ իրվական հիմքը դա փոփոխություն է 1313-Ն որոշման մեջ: Ֆինանսների նախարարությունը Ձեր հանձնարարությամբ ամբողջությամբ դրանք կամփոփի՝փոփոխություն մտցնելով 2017թ. բյուջեում, որն էլ  մի կողմից թույլ կտա, որպեսզի այդ կապիտալ ծախսերը 2017թ. արդեն մեկնարկեն , իսկ մյուս կողմից՝ բյուջեն կբալանսավորենք »:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Նախ՝ ՊԵԿ-ի աշխատանքի առաջին եռամսյակը լավ ենք գնահատում, ինչը  մեզ իրավունք է տվել  նման գործողությունների գնալ: Երկրորդ՝ մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք և հատուկ ընտրություններին հաջորդող  կառավարության նիստին ենք ասում, որպեսզի որևիցե մեկը մեզ չմեղադրի, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Երրորդ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջև բավականին ծանր խնդիր ենք դնում: Սա ընդհանրապես աննախադեպ է: Պլանը գերակատարելու պ արագայում մենք պլանը փոխում ենք: Չորրորդ՝ մենք սպասում ենք ՊԵԿ-ից 2-րդ փուլի բարեփոխումների ծրագիրը և ամեն ինչով աջակցելու ենք: Հինգերորդ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջ, գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира