Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դարձյալ քիմիական գրոհ Սիրիայում. ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ստեղծված իրավիճակը

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս օրերին միջազգային հանրության, համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում կրկին Սիրիան է. պատճառն՝ ապրիլի 4-ի առավոտյան երկրի հարավ արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքի վրա սիրիական կառավարական օդուժի կողմից իրականացված ավիահարվածներն են և դրա հետևանքով մի քանի հարյուր զոհերն ու վիրավորները՝ մեծամասամբ թունավոր գազերի ազդեցությունից: Ստեղծված իրավիճակը, ինչպես բազմիցս այս հակամարտության շրջանակներում, հերթական անգամ պատճառ դարձավ դրա քաղաքական և քարոզչական բաղադրիչների ակտիվացման՝ փոխադարձ մեղադրանքներ սիրիական իշխանությունների և ընդդիմադիրների, ինչպես նաև՝ հակամարտ կողմերի արտաքին հովանավորների միջև, որին լծվեցին նաև կողմերին հարող քարոզչամիջոցները, ապրիլի 5-ին, խնդրի հետ կապված, անգամ գումարվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ:

Իսկ բանն այն է, որ տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումները կառավարական օդուժին մեղադրում են քիմիական բաղադրիչներ պարունակող հրթիռներով իրենց վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի հրթիռակոծման մեջ: Դրան ի պատասխան՝ սիրիական իշխանությունները հայտարարում են, որ ավիահարվածներն իրականացվել են հակառակորդի մարտական դիրքերի և զինապահեստների ուղղությամբ, որտեղ եղել են նաև քիմիական զենքի արտադրամասեր, և դրանց պայթունի հետևանքով է տեղի ունեցել զանգվածային թունավորումը. երկու վարկածներն էլ, անշուշտ, մոտ են ճշմարտությանը և, ըստ էության, չեն բացառվում:

Մինչդեռ, գուցե երբեք էլ չպարզվի՝ որ կողմն է իրականում ստում, անգամ այն պարագայում, երբ Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության մասնագետներն իրականացնեն համապատասխան հետաքննությունը, որի մանդատը կառույցին արդեն իսկ տրվել է, ինչը նաև բնական է նման բնույթի հակամարտային իրավիճակների պարագայում:

Թերևս, վերոնշյալ խնդրի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում են ձեռնտու սիրիական հիմնախնդրի շրջանակներում նման զարգացումները: Սիրիական հակամարտության հերթական շրջափուլում, որը աչքի է ընկնում կառավարական ուժերի հարաբերական հաջողություններով և՛ երկրի ներսում, և՛ միջազգային հանրության շրջանում, ինչպես նաև՝ սիրիական գործող իշխանությունների հանդեպ արտաքին դիրքորոշումների շրջադարձային փոփոխություններով, պարզ է, որ Բաշար ալ-Ասադը հազիվ թե գնար նման արկածախնդրության՝ կրկին իր դեմ տրամադրելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Այս համատեքստում, հատկապես պետք է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ դեռևս 2013թ. նոյեմբերին ռուս-ամերիկյան միջնորդությամբ սիրիական իշխանությունները պարտավորվել էին քիմիական զենքի ողջ արսենալը հանձնել համապատասխան միջազգային կազմակերպության տնօրինությանը. հետևաբար, նման գործողություններն ուղղակիորեն կարող են փաստել, որ պաշտոնական Դամասկոսն ամբողջությամբ չի իրականացրել իրեն վերապահված միջազգային պարտավորությունները:
Միևնույն ժամանակ, անգամ վերոնշյալը հիմք ընդունելով, այնուամենայնիվ, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ ավիահարվածներն իրականացվել են կառավարական օդուժի կողմից, բայց առանց բարձրագույն իշխանությունների իմացության:

Մինչդեռ, ի տարբերություն վարչակարգի, ստեղծված իրավիճակը բավական ձեռնտու է ընդդիմադիրներին և նրանց արտաքին հովանավորներին: Բանն այն է, որ սիրիական ռազմադաշտում պարբերաբար կրած անհաջողությունների, միջազգային տարաբնույթ հարթակներում՝ Աստանայում, Ժնևում սեփական նպատակների ձախողման պարագայում միանշանակորեն հակակառավարական ուժերի շահերից է բխում միջազգային հանրության նման կտրուկ և մեղադրական արձագանքներն՝ ընդդեմ սիրիական կառավարության և նրա արտաքին հովանավորների՝ Ռուսաստանի ու Իրանի: Ի դեպ, զարգացումների նման ընթացքն ուղղակիորեն բխում է նաև ընդդիմադիրների որոշ արտաքին հովանավորների, հատկապես՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների շահերից, որոնք էական ներդրում ունենալով սիրիական հակամարտության մեջ, այնուամենայնիվ, հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում դուրս էին մնացել սիրիական գործընթացներից՝ առավելությունը զիջելով Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային:

Վերոնշյալի համատեքստում, կարելի է կանխատեսել, որ իրավիճակը սիրիական հակամարտության շուրջ կրկին սրվելու է: Բայց նաև, հաշվի առնելով արտաքին դերակատարների և հատկապես հիմնախնդրի հետ կապված գերտերությունների դիրքորոշումներում առկա որոշակի անհստակությունների իրողությունը, ի տարբերություն 2013թ., հազիվ թե ճգնաժամն այնքան խորանա՝ պարունակելով նաև գլոբալ բախման հնարավորություն:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира