Նատալի Պորտմանն առաջին անգամ հանրությանն է ներկայացել նորածին դստեր հետ
ФОТОՄարտի սկզբին 35-ամյա Նատալի Պորտմանը դուստր ունեցավ: Դերասանուհին եւ նրա 39-ամյա ամուսինը՝ Բենջամեն Միլպյեն, դստերն Ամալյա են կոչել:
«Նատալի Պորտմանն ու Բենջամեն Միլպյեն դուստր են ունեցել: Մայրն ու երեխան առողջ են»,- այն ժամանակ հայտարարել էր ամուսինների ներկայացուցիչը:
Հիմա պապարացիները վերջապես կարողացել են «բռնացնել» երջանիկ մորը, որին նկատել են Լոս Անջելեսի Գրիֆիթ զբոսայգում:
Նատալին չի խուսափել պապարացիներից, նրանք էլ, կարծես, չեն նեղացրել դերասանուհուն:
Ի դեպ, սա Պորտմանի երկրորդ երեխան է: 2011 թվականին զույգը որդի է ունեցել, որին Ալեֆ է կոչել:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պարուսույց, Փարիզի օպերայի բալետի բաժնի նախկին տնօրեն Բենջամեն Միլպյեն ու կինոաստղը միասին են ավելի քան յոթ տարի: Նրանք ծանոթացել են «Սեւ կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ դերակատարման համար Պորտմանն իր առաջին «Օսկար»-ը ստացավ: