Եմենում 500-ից ավելի երեխա Է զոհվել հակամարտության սաստկանալու հետեւանքով. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕԵմենում առնվազն 505 երեխա Է զոհվել, 702-ը՝ վերքեր ստացել այս տարվա մարտից, երբ երկրում սկսվեց սրվել հակամարտությունը: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը:
«Եմենում շուրջ 10 մլն երեխաներ, որոնք կազմում են երկրի 18-ից ցածր տարիքի բնակչության 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունեն»,-նշել Է նա, հավելելով, որ ավելի քան 1,7 մլն երեխաներ «ենթարկվում են թերասնման վտանգի»:
Այս տարվա ընթացքում երեք անգամ ավելացել Է մինչեւ 5 տարեկան այն երեխաների թվաքանակը, որոնք «թերասնման լուրջ վտանգի են ենթարկվում»: Նրանց թիվը 160 հազարից հասել Է 537 հազարի, ընդգծել Է Բուլյերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



