5 ամենահետաքրքիր գտածոները, որոնք մարդ արարածը հայտնաբերել է օվկիանոսի հատակից
ФОТОՀամաշխարհային օվկիանոսը հետաքրքիր և անվերջ գաղտնիքներ ունեցող վայր է, որտեղից մարդիկ ժամանակ առ ժամանակ գտնում են անհավատալի և զարմանալի իրեր: Այսօր ուսումնասիրված է դրա միայն 5%-ը, հետևաբար մարդ արարածը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
1. Բալթյան անոմալիա
2011 թվականին շվեդ սուզորդների խումբը՝ Ocean X-ը, ուսումնասիրեց Բալթիկ ծովի խորքերը և արդյունքում հատակից հայտնաբերեց տարօրինակ, սկավառականման մի իր: Դրա տրամագիծը 60 մ է, և այն հիշեցնում է չբացահայտված թռչող օբյեկտ: Հետազոտողները կարծում են, որ դա այլմոլորակայինների գոյության ապացույց է, քանի որ իրոք մարդածին տեսք ունի, իսկ կողքերում անգամ աստիճաններ կան: Մյուսները պնդում են, որ սա ուղղակի գծանավի կամ էլ նացիստական գաղտնի զենքի մնացորդ է: Իսկ գիտնական-երկրաբանները վստահ են, որ սա ժայռաբեկորի մնացորդ է:
2. Բիմինիի ճանապարհ
60-ական թվականներին գտնված Բիմինիի ճանապարհը քարերի կույտի տեսք ունի, որոնք գեղեցիկ շարված են իրար կողք-կողքի՝ 6 մ հեռավորությամբ, նման ստորջրյա սալաքարային ճանապարհի: Այս դեպքում ինչպե՞ս է այն հայտնվել Բահամներում, որտեղ երբեք զարգացած քաղաքակրթություն չի եղել: Բացի այդ՝ Բիմինիի ճանապարհը մի շարք ընդհանրություններ ունի միստիկ Էդգար Քեյսիի կանխատեսումների հետ, որոնք վերջինս արել է 1938 թ. այն մասին, որ Ատլանտիդայի կառույցների մի մասը հնարավոր է գտնել Բիմինիի մոտ՝ ջրերի հատակին:
3. Տրուկ ծովածոցի նավ-ուրվականներ
1944 թ. ճապոնացիներն իրենց նավատորմի հիմնական մասը մի վայրում էին կենտրոնացրել՝ Կարոլինյան կղզիներում՝ Տրուկ ծովածոցում: Խորհրդային զորքերի օդային հարձակումների արդյունքում 50 նավ ոչնչացվեց, որոնք անցան ջրի հատակը: Ծովածոցը սկսեցին մանրամասնորեն ուսումնասիրել 60-ական թվականներին՝ ֆիլմեր նկարահանելով ճապոնացի զինվորների մարմիններով լցված ստորջրյա սարսափելի գերեզմանոցի մասին: Այժմ զբոսաշրջիկները կարող են նույնպես հասնել այնտեղ և դիտել, սակայն արդեն ապահով պայմաններով ապահովելով:
4. Յուրայի ժամանակաշրջանի կենդանի մանրէներ
Օվկիանոսը տուն է հանդիսանում շատ կենդանիների համար, որոնք փոփոխություններ չեն կրում միլիոնավոր տարիների ընթացքում. էվոլյուցիան կարծես նրանց մասին մոռացած լինի: Օրինակ՝ ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են կենդանի մանրէներով լի գաղութ, որը մոտ 86 միլիոն տարվա կյանք ունի: Այս մանրէների զարմանալի հատկությունն այն է, որ նրանք ցույց են տալիս, թե որքան կենսունակ են միաբջիջ օրգանիզմները, ինչն էլ իր հերթին մեծացնում է տիեզերքում դրանց գոյության հավանականությունը:
5. Apollo 11 շարժիչներ
Երբ 60-70-ական թվականներին տիեզերք էին ուղարկվում առաջին հրթիռները, գիտնականները շատ չէին անհանգստանում, թե այնուհետև որտեղ «վայրէջք կկատարեն» դրանց շարժիչները և մյուս սարքավորումները: Այդ հրթիռների մասերը տարածված են համաշխարհային օվկիանոսի ողջ տարածքում և դրանք գրեթե անհնար է գտնելը: Սակայն դա չի խանգարել Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսին 2012 թ. թիմ հավաքել Apollo 11 շարժիչը գտնելու համար: Նրանց հաջողվեց իրականացնել առաջադրանքը, և թիմի անդամները դա գտան օվկիանոսի 4 կմ խորության վրա: Հարկ է նշել, որ շարժիչները հրաշալի վիճակում էին գտնվում մետաղի կտորների համար, որոնք ընկել են տիեզերքից օվկիանոսի խորքը: