Երկրորդ համաշխարհային պատերազմի 90-ամյա վետերանը փոխել է սեռը
ФОТОԲրիտանացին, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որոշել է կյանքի մնացած մասն անցկացնել կնոջ կարգավիճակում: Այսպիսի որոշում 90-ամյա տղամարդն ընդունել է իր կնոջ մահից հետո:
Երբ Պիտերի կինը մահացել է, նա համարձակություն է հավաքել դառնալ այն, ինչ ցանկանում էր երեք տարեկան հասակից ի վեր: Մանկուց նրան դուր է եկել տիկնիկներով խաղալը, այլ ոչ թե զինվորիկներով: Բացի այդ՝ տղան սիրում էր օգնել մորը տնային գործերում:
«Ինձ միշտ դուր են եկել կանայք, սակայն ոչ սեռական առումով: Ես ուղղակի ցանկանում եմ նրանց նմանվել»,- Daily Mail-ի հետ հարցազրույցում հայտարարել է Պատրիցիա Դևիսը (այդպես են նրան այժմ անվանում): Դևիսի խոսքերով՝ նա իր ողջ կյանքը ստի և կեղծիքի մեջ է ապրել:
Սեռափոխություն կատարելուց հետո Պատրիցիայի կյանքը հեշտացել է, եթե հաշվի չառնենք դեռահասների ագրեսիան և հարևանների դիրքորոշումը: Տրանսգենդերն անցած տարի խիզախել է ընդունել կանացի հորմոն էստրոգեն:
Ըստ Պատրիցիայի՝ նա առաջ չգիտեր էլ անգամ տրանսգենդեր հասկացության մասին: Հայտնի է, որ նախկինում Պիտերը բանակում է ծառայել 1945-1948 թվականներին: Ծառայություն է իրականացրել նաև Հնդկաստանում, Արևելյան Աֆրիկայում և Պաղեստինում:
21 տարեկանում Պիտերը ամուսնացել է, ապա ապրել կնոջ հետ 63 տարի շարունակ: Ըստ նրա՝ կինը քաջատեղյակ էր իր հակումներին:
Պատրիցիան հիշում է, որ ունեցել է մորաքույր, ով ապրել է 104 տարի: Նա համոզված է, որ գեներն իրենց դերը կունենան և նա էլ իր մորաքրոջ նման երկար կապրի: Պատրիցիան խոստովանել է, որ ցանկանում է կյանքի մնացած տարիներն անցկացնել կնոջ մարմնում: