Ինչպես են հայտնի տղամարդիկ շնորհավորում իրենց կանանց. լուսանկարներ
ФОТОWnews.am-ը գրում է
Տղամարդկանցից ոմանք նախընտրում են իրենց կանանց շռայլ նվերներ մատուցել միայն տոն օրերին, մյուսները՝ տոն են դարձնում կանանց յուրաքանչյուր օրը եւ ոչ միայն նվերներով, այլ իրենց ուշադրությամբ ու հոգատարությամբ:
Wnews.am-ի զրուցակից հայտնի տղամարդիկ նախընտրում են վերջինը. հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, դիզայներ Արամ Նիկոլյանն ու ռեժիսոր, սցենարիստ, գրող Կարին Հովհաննիսյանը Wnews.am-ին պատմել են իրենց կանանց մատուցած անակնկալների մասին։
-Վաչե, ինչպե՞ս եք շնորհավորում Ձեր կնոջը տոնական օրերին։
-Համբուրում եմ ավելի մեղմ, քան երբեւէ, ծաղիկներ եւ որեւէ նվեր եմ մատուցում, իսկ կոնկրետ այս Մարտի 8-ին զարդ նվիրեցի։ Տեսել էի, որ այդ զարդի վրա իր աչքը մի քանի վայրկյան ավել էր մնացել, քան մյուսների, ուստի որոշեցի հենց դա նվիրել։
–Այդքան նրբանկա՞տ եք Ձեր կնոջ հանդեպ։
-Ես առհասարակ նրբանկատ եմ։ Դա է իմ հաջողության գրավականը։
-Ո՞րն է երեւբէ Ձեր կնոջը մատուցած անմոռանալի նվերը։
-Դժվար է ասել, անգամ ես չեմ հիշում, ուր մնաց՝ ինքը հիշի։
-Հաճա՞խ եք նրան նվերներ մատուցում։
-Այո։ Չեմ սիրում, որ դա լինի առիթից առիթ։Անպատեհ նվերներն ամենահաճելին են։
-Սովորաբար ի՞նչ եք նվիրում։
-Շատ տարբեր։ Օրինակ՝ արտերկրից կարող է զարդ, հագուստ գնեմ։ Պատահում է՝ ուղղակի «պաչկով» փող եմ տալիս։ Պատկերացնում եք չէ՞. սենց լիքը, հանում եմ, ասում եմ՝ ահա քեզ, ով էլ լինի՝ կուրախանա։
-Որտեղի՞ց Ձեզ այդքան փող։
-Փողն առվի պես է գալիս, իմ գործերը, թու-թու-թու, հիմա շատ լավ են։
-Ձեր կինն աշխատու՞մ է, իր մոտ է՞լ է փողն առվի պես գալիս։
-Այո, աշխատում է, ինքն էլ չի խեղճանում փողից։
-Չի պատահու՞մ, որ ինքն էլ է Ձեզ տուփով փող տա։
-Տենց պահեր եղել են, այո, երբ ես «խեղճ եմ» եղել ինչ-որ մի ամիս… շատ չի եղել, եղել է՝ նա հասել է օգնության, որովհետեւ այր ու կին մի մարմին արտահայտությունը մեզ էլ է ցուցանում։
-Շարունակեք միտքը. կյանքն առանց կնոջ…
-Կյանքն առանց կնոջ լիքը թափրտած շորեր են, ֆասթֆուդ…
-Այսինքն՝ կինը միայն որպես տնային տնտեսուհի՞ է պետք։
-Իհարկե ոչ, եթե ավելի լուրջ, ապա ինձ չէր էլ հասնի այդ կյանքը։
-Կա՞ կանացի բնավորության գիծ, որից նյարդայնանում եք։
-Ո՞նց կարող է համընդհանուր կանացի բնավորության գիծ լինել։
-Օրինակ՝ կանայք ավելի էմոցիոնալ են…
-Ինձնից էմոցիոնալ մարդ չի կարող լինել։ Չկա համընդհանուր բնավորության գիծ։ Իմ կնոջ մեջ էլ չկա մի գիծ, որից կարող եմ նյարդայնանալ։
-Ի՞նչ կմաղթեք կանանց։
-Մաղթում եմ, որ լավ հայ տղամարդիկ իրենց կողքին լինեն, սիրեն, փայփայեն, որովհետեւ մեր կանայք շատ լավն են ու արժանի պոզիտիվ, առանց բարդույթների տղամարդկանց։
Շարունակությունը՝ այստեղ