ԱՀԿ-ն Առողջության օրը նվիրել Է դեպրեսիայով տառապող մարդկանց աջակցության թեմային
ОБЩЕСТВОԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում Է աջակցություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր տառապում են դեպրեսիայով: Այս թեմային Է նվիրված ապրիլի 7-ին նշվող Առողջության համաշխարհային օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է ԱՀԿ-ի Ժնեւի կենտորնակայանը, «այսօրվա դրությամբ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ Է ապրում դեպրեսիայով»: 2005-ից մինչեւ 2015 թվականն այս թիվն աճել Է ավելի քան 18 տոկոսով: «Աջակցության բացակայության եւ ստիգմատիզացիայից երկյուղների պատճառով հոգեկան խանգարումներ ունեցող շատ մարդիկ չեն դիմում բուժվելու համար, որն անհրաժեշտ Է, որպեսզի նրանք կարողանան ապրել առողջ եւ արդյունավետ կյանքով»,- արձանագրում Է կազմակերպությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայիս Առողջության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում Է ապրիլի 7-ին, ԱՀԿ-ի կողմից անցկացվող «Դեպրեսիա. եկ խոսենք» բացատրական արշավի բարձրակետն Է, դրա նպատակն Է՝ աշխարհում ամենուրեք ընդլայնել այն բանի հնարավորությունները, որ դեպրեսիայից տառապող մարդիկ դիմեն բժշկական օգնության:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



