Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տապալելով Ասադին Թրամփը կրկնելու է Բուշ–կրտսերի սխալները Մերձավոր Արևելքում

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։

Իրան–ՌԴ տանդեմ

ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում ավելի են ամրապնդելու ՌԴ–Իրան դաշինքը Սիրիայում։ ՌԴ–ը և Իրանը Ասադի տապալումը թույլ չտալու համար ավելացնելու են ռազմական ներկայությունը Հմեյմիմում ու Լաթաքիայում`Մոսկվայի պարագայում, իսկ Իրանի պարագայում`շիական, իրանամետ տարբեր խմբավորումներ Իրանից կուղղորդվեն Սիրիա։ Հզբոլահը այս տարիներին բավականին մեծ կորուստներ է ունեցել և պետք է նոր համալրումներր ստանա Լիբանանից։ Ասադն այս պարագայում ստիպված կլինի հայտարարել ռազմական դրություն, համընդհանուր զոահավաք`զենք տրամադրելով 18-45 տարեկան տղամարդկանց։ Սակայն բանակը համալրելն այնքան էլ հեշտ չի լինի`շատերը խուսափում են կռվել Ասադի համար`բանակի կորիզը կազմում են ալևիները, սակայն այս հինգ տարիների ընթացքում ալևիները մեծ կորուստներ ունեցան`գրեթե յուրաքանչյուր ընտանիք այս պատերազմում ընտանիքի անդամ է կորցրել։

ԱՄՆ–ի «բազեները» տարածաշրջանում

ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցները`Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան իրենց աջակցություն են հայտնել Թրամփի գործողություններին Սիրիայում։
Իսրայելն ի դեմս Թրամփի ունի իսրայելամետ նախագահ`հրեական լոբբի ազդեցությունը նոր նախագահի վրա մեծ է, բացի այդ, Թրամփն ու Պենտագոնը որդեգրել են հակաիրանական քաղաքականություն տարածաշրջանում։ Իրանին թուլացնելու ջանքերը միավորել են Իսրայելին ու ԱՄՆ–ն։ Թուրքիան տարիներ շարունակ զինում է Ասադի հակառակորդներին`այժմ էլ նրանք ցանկանում են մնալ Սիրիայի հյուսիսում ստեղծված բուֆերային գոտում`թույլ չտալով Քրդստանի ձևավորում, ինչպես նաև տեղի թուրքմեններին պաշտպանելու պատրվակով ռազմաբազաներ կստեղծեն Սիրիայի հյուսիսում։
Սիրիայի հարևանները փորձում են «կազմաքանդված» Սիրիայում ունենալ ազդեցության գոտիներ ու սեփական «փոքրիկ Սիրիաներ»։ Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիան, ապա Էռ–Ռիյադը համարվում է Իրանի հիմնական հակառակորդներից մեկը`Իրանին դուրս մղելը Սիրիայից, Լիբանանից գերխնդիր է սաուդացիների համար`ԱՄՆ–ի հարվածների Ասադի ուժերին ու նրա հնարավոր տապալումը կխզի «շիական առանքցը»`Իրան–Իրաք–Սիրիալ–Լիբանան(Հզբոլահ):

ԱՄՆ–ի նպատակը

Թրամփն ու նրա «բազեները»`Պենտագոն, հետախուզություն, Կոնգրեսի մի հատվածը և այլն, ցանկանում են Սիրիայից դուրս մղել թե Իրանին`հակաիրանականությունը Թրամփի վարչակազմի ուղենիշներից մեկն է, ինչպես նաև ՌԴ–ին`«սառը պատերազմը» Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև շարունակվում է նաև այս պահին Սիրիայում։
Եթե Մոսկվան ու Թեհրանն ավելի մեծ ուժեր և ռեսուսրներ նետեն Ասադին օգնելու`ԱՄՆ–ը կզինի իսլամիստներին`Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջոցով ու երկարաժամկետ հեռանկարով կներքաշի Իրանին ու ՌԴ–ին սիրիական թնջուկի մեջ`բոլոր հետևանքներով(աֆղանական սցենար):
Իսկ եթե ՌԴ–ը և Իրանը չցանկանան փրկել Ասադին`ապա Դամասկոսում կլինի թուրքամետ, սաուդամետ, ամերիկամետ իշխանություն, որն էլ կպահանջի ՌԴ–ին դուրս բերել զորքերը Սիրիայից, իսկ Իրանի նկատմամբ կորդեգրի այնպիսի քաղաքականություն, որն այժմ որդեգրել են Ծոցի արաբական երկրները։

ԱՄՆ–ը գործում է մի քանի սցենարներով`բոլորն էլ նպատակ ունեն հարվածել ՌԴ–ին ու Իրանին, իսկ սիրիական ժողովրդի մասին Վաշինգտոնում չեն մտածում`ոչնչացնելով Ասադի ուժերը նրանք ուժեղացնում են իսլամիստներին,որոնք էթնիկ զտումներ են իրականացնելու տեղի քրիստոնյաների, ալևիների նկատմամբ, ինչն էլ մի քանի միլիոն նոր փախստականների հոսք կապահովի դեպի ԵՄ`նրանց հետ Եվրոպա կներթափանցեն նաև հազարավոր ահաբեկիչներ։ ԱՄՆ–ը ոչնչացնելով Սիրիան, որպես պետականություն, բացելու է «պանդորայի արկղը»`Մերձավոր Արևելքում նոր միջկրոնական և այլ proxy war հրահրելով։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира