Լավրովը Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը համեմատել Է 2003 թվականին Իրաքի վրա հարձակման հետ
МЕЖДУНАРОДНОЕ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել Է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա հիշեցնում Է 2003 թվականի իրադրությունը, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցների հետ միասին ներխուժեցին Իրաք՝ առանց (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի համաձայնության»,- ասել Է Լավրովն ապրիլի 7-ին Հաշքենդում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նախարարն այն կարծիքն Է հայտնել, որ ԱՄՆ-ը, Սիրիային հարված հասցնելով, ուշադրությունը շեղում Է «ան Նուսրայի» ահաբեկիչների գործողություններից: «Վերստին ստիպված այն մտքին ենք վերադառնում, որ «Ջեբհաթ ան Նուսրան», որը հարմարվում Է եւ փոխում անունները, ինչ-որ կերպ կարող Է մեր արեւմտյան գործընկերների համար դիտվել որպես կազմակերպություն, որն անհրաժեշտ Է պահպանել, չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված Է ահաբեկչական»,- ասել Է Լավրովը: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտելու Է հասնել ԱՄՆ-ի հրթիռահարվածի պատճառների պարզաբանման:
Բացի դրանից, Լավրովը հայտարարել Է, որ սիրիացի զինվորականների վրա ԱՄՆ-ի գրոհը վնաս Է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



