Վրաստանի վարչապետին դուր չի եկել նախագահի ելույթը խորհրդարանում
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ խորհրդարանում հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթը բավակնաչոփ խորը եւ անկողմնակալ չԷր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարգվելաշվիլին երկրի խորհրդարաննում իր տարեկան ելույթն սկսել Է «Վրացական-երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության քննադատությամբ: Նախագահն իր դժգոհությունը հիմնականում արտահայտել Է դատական համակարգի եւ ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու մեծամասնության նախաձեռնության կապակցությամբ:
«Դա նախագահի տարեկան ավանդական ելույթն Էր, որտեղ նա ներկայացրեց ընթացիկ իրադարձությունների իր տեսլականը: Կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, դատական համակարգը, տնտեսական բարեփոխումը եւ ժողովրդավարական ինստիտուտների միավորումը, ոչ միայն մեր կարծիքով, այլեւ միջազգային հանրակցությունում մեր բարեկամների կարծիքով՝ Էական առաջընթաց կա: Ես կցանկանայի, որ նախագահի ելույթը լիներ ավելի ընդգրկուն, ավելի խորը եւ ավելի անաչառ»,-ասել Է Կվիրիկաշվիլին լրագրողներին, հաղորդել Է Sputkik-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



