Սերժ Սարգսյանը ցավակցել է Շվեդիայի վարչապետին
ОБЩЕСТВОՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։
«Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: Հանրապետության Նախագահն այս համատեքստում վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, որի թիրախ են դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



