Ահա թե ինչ է կատարվում օրգանիզմում սուրճ ըմպելուց հետո
ФОТОՄեզանից շատերի համար սուրճ ըմպելը առօրյայի անբաժանելի մասն է։ Անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում, այս բուրումնավետ ըմպելիքը մշտապես ուրախացնում է մեզ։ Սակայն քչերին է հայտնի, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ մեկ բաժակ սուրճ ըմպելուց հետո։
Այս թեման բոլորի համար պարզաբանելու համար BlogNews-ը որոշել է քայլ առ քայլ ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում սուրճ ըմպելուց հետո։
Առաջին 10 րոպեների ընթացքում սուրճի հիմնական մասը՝ կոֆեինը, հայտնվում է արյան մեջ, ինչի արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, և բարձրանում է արյան ճնշումը։
Սուրճն ըմպելուց 20 րոպե անց ավելանում է ուշադրությունը, հեշտանում է որոշումներ կայացնելը և խնդիրներ լուծելը։ Նաև նվազում է հոգնածության զգացումը և բարձրանում աշխատունակությունը։
30 րոպե անց օրգանիզմն արտադրում է ադրենալինի մեծ չափաբաժին, ինչը լիցքավորում է մեզ էներգիայով և լայնացնում է բիբերը՝ զգալիորեն բարելավելով տեսողությունը։
40 րոպե անց ավելանում է սերոտոնինի քանակը, ինչի արդյունքում բարելավվում է շարժման համար պատասխանատու նեյրոնների աշխատանքը և մկանների ուժը։
4 ժամ անց տեղի է ունենում ճարպերի տրոհում արտադրված էներգիայի շնորհիվ։ Սա տեղի է ունենում անկախ ամեն ինչից։ Արտադրվում է ստամոքսահյութ։
6 ժամ անց գործարկվում է միզարտադրութան ֆունկցիան։ Ջրի հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս վիտամինները և միկրոէլեմենտները։ Առաջանում է կալիումակալցիումային նյութափոխանակության աննշան դիսբալանս։