Սիրիային հարվածով Թրամփն ապացուցեց, որ ինքնուրույն չէ. Մեդվեդև
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը:
«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն ապացուցեց իր ոչ ինքնուրույնությունը, իր խիստ կախվածությունը վաշինգտոնյան իստեբլիշմենտի կարծիքից, որին նոր նախագահն իր երդմնակալության խոսքում կտրուկ քննադատել էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնը խախտել է սեփական ընթացակարգերը, որոնք պարտավորեցնում են նմանատիպ ռազմական ակցիաների մասին տեղեկացնել Կոնգրեսին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



