Հոգեբանական խորհուրդներ. Ինչպե՞ս պահպանել զուգընկերոջ հետ հարաբերությունները
ФОТОԻնչպես հայտնում է Medicaldaily-ն, երբեմն լավ հարաբերությունների պահպանման համար շատ քիչ բան է հարկավոր` մի հաճախակի բարի խոսքեր, ժպիտ, ուշադրություն և հոգատարություն: Այդ ամենն ավելորդ ջերմություն համարելով, դուք դանդաղ փչացնում եք ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ, երբեմն էլ ուղղակի գնում դեպի ապահարզան:
Հարգեք յուրաքանչյուր մարդու անձնական տարածությունը, թույլ տվեք նրան որոշ ժամանակ միայնակ մնալու: Հենց դռան շեմքից մի խնդրեք ամուսնուն խանութ գնալու կամ երեխաներին զբոսանքի տանելու, նա դա կանի ավելի ուշ, բայց հաճույքով, մի կշտամբեք ուշանալու համար, կամ մի բարդեք նրան ձեր հոգսերով ու հարցերով մի ողողեք:
Մի խուսափեք ֆիզիկական հպումներից` գրկեք, շոյեք նրան, երբեմն համբուրեք, նույնիսկ այլ գործերով զբաղվելիս:
Միշտ չէ, որ ընտանիքում կարևոր է սկզբունքայնությունը, թողեք միշտ իշխելու ձեր սովորույթը, այլապես վտանգի եք ենթարկում ձեր ընտանիքի միասնականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: