Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նորվեգացի ոստիկանները զենք կկրեն
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիայի ոստիկանները երկրի խոշոր քաղաքներում ու Օսլոյի օդանավակայանում այսուհետ ժամանակավորապես զենք կկրեն, որոշումը պայմանավորված է Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությամբ, հայտնում է թագավորության ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացի դրանից ուժեղացվելու է ոստիկանական հսկողությունը մարդաշատ վայրերում։ Նորվեգիայի անվտանգության ծառայությունները Շվեդիայում տեղի ունեցածից հետո վերանայում են իրենց երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի գնահատումը։
Որպես կանոն, սովորական պայմաններում նորվեգացի ոստիկանները զենք չեն կրում։ Զենք լինում է միայն պարեկային մեքենաներում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



