ՌԴ Բալաշով քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշաքար կտեղադրվի (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՌԴ Բալաշովի շրջանի վարչական կենտրոնում կայացել է Ազգությունների հարցերով խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է Ալեքսանդր Մոսկալևը։ Միջոցառման մասնակիցները քննարկել են շրջանում բնակվող հայերի նախաձեռնությունը, որն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան տեղադրել, գրում է balashover.ru-ն։
Քննարկումից առաջ կարճ պատմական ակնարկ է ներկայացրել պատմական գիտությունների թեկնածու Վ. Նազարովը։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողների անունից հանդես է եկել Վիգեն Կիրակոսյանը։
Բալաշովի հայերը, որոնք ավելի քան 500 ընտանիք են, հուշարձանի ստեղծման, բարեկարգման և տվյալ տարածքի հետագա պահպանության բոլոր ծախսերը վերցնում են իրենց վրա։
Նիստի մասնակիցներն արդյունքում աջակցել են հուշարձանի բացմանը։
Աղբյուրը` Tert.am:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



