Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հարկային եկամուտների ու պետական տուրքերի 40.2 տոկոսը հունվար-փետրվարին ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին

ЭКОНОМИКА

2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 164.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 67.5%-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.7%‑ով կամ 14.6 մլրդ դրամով, որոնք հիմնականում ձևավորվեÕ ¬ են ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճի ու շահութահարկի գծով մուտքերի նվազման արդյունքում:

2017 թվականի պետական բյուջեի հունվար-փետրվարին հարկային եկամուտների և պետական տուրքերի 40.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 66 մլրդ դրամ և 12.2%-ով կամ 7.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 23.5 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 42.6 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: ԱԱՀ-ի մուտքերի աճը մեծ մասամբ պայմանավորված է ներքին շրջանառությունից ստացված մուտքերի 14.7%-ով (կամ 5.5 մլրդ դրամով) աճով: Մաքսային սահմանին գանձված մուտքերը նույնպես աճել են` 8% ‑ով (կամ 1.7 մլրդ դրամով):

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.4%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 10.5 մլրդ դրամ: Մասնավորապես, հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 5.2 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 5.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են մոտ 42.5%-ով կամ 3.1 մլրդ դրամով: Աճ է արձանագրվել և´ տեղական արտադրության (67.7%-ով կամ շուրջ 2.2 մլրդ դրամով), և´ ներմուծվոÕ ² ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերում (23.5%-ով կամ 992.7 մլն դրամով): Այն հիմնականում ապահովվել է ծխախոտի արտադրանքից ստացված մուտքերի հաշվին:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 7.3%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 11.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 8.8%-ով կամ 1.1 մլրդ դրամով:

2017 թվականի հունվար-փետրվարի ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.8%-ն ապահովվել է մաքսատուրքի մուտքերի հաշվին` կազմելով շուրջ 7.9 մլրդ դրամ: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մաքսատուրքի մուտքերն աճել են 16.3%‑ով կամ 1.1 մլրդ դրամով:

2017 թվականի հունվար-փետրվարի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 3.5 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 53.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 5.3%‑ով կամ 196.1 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 602.9 մլն դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 0.4%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել է 19.2%‑ով կամ 97.1 մլն դրամով:

2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 5.3 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.7 անգամ կամ շուրջ 3.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի աճով, որը կազմել է 3.7 մլրդ դրամ և 5.8 անգամ կամ 3.1 մլրդ դրամով գերազանցել նա խորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում 49.7 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 30.3%‑ը և 0.8%‑ով կամ 397.1 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի հունվար-փետրվարի ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.8%-ը և 18.9%-ով կամ 481.5 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 2.1 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 1.3%‑ը և 18.2%‑ով կամ 316.4 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества