5 անհաջողակ ինքնասպաններ, որոնք ողջ են մնացել ինչ-ինչ պատճառներով
ФОТОԱյս անհաջողակ ինքնասպանները ողջ են մնացել այն բանից հետո, երբ որոշել են վերջ դնել իրենց կյանքին: Այս պատմություններից մի քանիսն ուղղակի հնարավոր չէ կարդալ առանց ժպիտի:
1. Չինական փոքրիկ քաղաքի մի բնակիչ, կնոջից բաժանվելուց հետո դեպրեսիայի մեջ ընկնելով, որոշել է վերջ տալ իր կյանքին: Վստահ լինելու համար, որ ամեն ինչ իր ուզածով կլինի, նա միանգամից երկու եղանակ է կիրառել՝ կուլ է տվել 50 ուժեղ քնաբեր հաբ և բարձրացել է կամրջի վրա՝ նետվելու: Սակայն, բարեբախտաբար թե դժբախտաբար, նա քնել է կամրջի վրա նետվել պատրաստվելու ժամանակ: Նա գրավել է անցորդների ուշադրությունը, ովքեր էլ շտապօգնություն են կանչել և փրկել չինացուն:
2. Նորմանդացի Ժակ Լեֆևվրը ավելի անհաջողակ էր, քան վերը նշված չինացին: Նա իրենից հսկայական քար է կապել և դրա հետ մեկտեղ նետվել գետը: Բացի այդ՝ նա նախապես թույն էր խմել և իր հագուստը բենզինոտել: Վերջին վայրկյանին նորմանդացին որոշել է նաև կրակել ինքն իրեն: Թվում է՝ նա հնարավորություն չուներ չմահանալու: Սակայն Ժակի ձեռքը դողացել է և փամփուշտը կտրել է պարանը: Ջուրը հանգցրել է կրակը, իսկ ջրի մեջ պարունակվող աղը փսխում է առաջացրել, որի շնորհիվ թույնը դուրս է եկել օրգանիզմից: Տղամարդուն գտել են ոչ հեռու գտնվող լողափից:
3. Օրեգոնից մի ամերիկացի բժշկին է դիմել գլխացավի գանգատով: Հետազոտման ժամանակ բժիշկները նրա գլխում 12 մեխ են հայտնաբերել: Պարզվում է՝ նախօրեին, հարբած լինելով, ամերիկացին փորձել է ինքնասպանություն գործել և մեխեր է մտցրել գլխի մեջ: Նա կատարվածի մասին մոռացել էր: Բարեբախտաբար, ուղեղին ոչ մի լուրջ վնաս չի հասցվել:
4. Կոլորադոյի բնակիչը որոշել էր կյանքից գեղեցիկ ձևով հեռանալ: Նա հաշվարկել էր, որ մեքենայի ընթացքի արագությունը մեծացնելով և այդպես դեպի անդունդը վարելով նա վերջ կտա իր մռայլ կյանքին: Սակայն ոչինչ էլ չստացվեց. մի քանի մետր առաջ թռչելով՝ մեքենան «կախվեց» ժայռից: Շոկային վիճակում գտնվող տղամարդուն հիվանդանոց տեղափոխեցին մի քանի քերծվածքներով և կապտուկներով:
5. Չեխիայում բնակվող մի կին շատ էր վրդովվել՝ հարևանուհուց իմանալով, որ իր ամուսինն իրեն դավաճանում է: Մտածելով, որ կյանքն այլևս իմաստ չունի, նա բացել է պատուհանը և ցած նետվել: Սակայն չի մահացել. նա ընկել է ուղիղ իր ամուսնու վրա, ով շտապում էր տուն՝ իր սիրելի կնոջ մոտ: Կնոջը հիվանդանոց տեղափոխեցին, իսկ ամուսնուն՝ դիահերձարան: