Մարդկանց տասը տեսակ
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Մարդկանց տասը տեսակ՝
Քամի – Այսօր այստեղ է, վաղը՝ այնտեղ։ Ոչ մի որոշում վերջնական չէ։ Նրա հետաքրքրությունները հաջորդում են մեկը մյուսին։
Ծաղիկ – Նրա հետ պետք է զգույշ լինես, նուրբ վարվես եւ պաշտպանես, քանի նա շատ փխրուն է։ Սակայն նրա գրավչությունը հենց իր փխրուն էությունն է։ Նա թույլ է տալիս դիմացինին հոգ տանել իր մասին եւ ուժեղ զգալ իրեն։
Գրադարան – Նրանից միշտ կարելի է սովորել, նոր բացահայտումներ անել եւ հիանալի ժամանակ անցկացնել նրա հետ։
Լաբիրինթոս - Նա անկանխատեսելի է եւ երբեք չես իմանա, թե որը կլինի նրա հաջորդ քայլը։ Նա շատ հանելուկային ու խորհրդավոր է։
Կանաչ հովիտ – Նրա հետ ամեն ինչ շատ հեշտ ու խաղաղ է, մոռանում ես բոլոր խնդիրների մասին եւ լիովին հանգստանում ես։
Հրավառություն – Անմար կրակ ու անսահման էներգիա ունեցող մարդիկ, որոնք տոն են դարձնում իրենց ու մտերիմների օրը։ Նրանք լիովին վայելում են իրենց կյանքը եւ իսկապես երջանիկ են։ Նրանց հետ ժամանակը ուղղակի թռչում է։
Գրանիտ – Նրա հետ դու քեզ վստահ ես զգում եւ գիտես, որ ոչինչ չի պատահի, քանի որ նրա կողքին ես։ Նա ամուր հենարան է քեզ համար։
Անդունդ – Նա գիտի, որ միգուցե կործանվի, բայց անվերջ ձգտում է դրան։ Նա փորձում է հասնել այն ամենին, ինչն անհասանելի է...
Ադամանդ – Նայում ու փորձում ես հասկանալ նրան, քանի որ ամեն անգամ նորովի ես բացահայտում նրան։ Կարեւոր չէ դրանք դրական, թե բացասական բացահայտումներ են, դու ուղղակի մեծ հիացմունքով փորձում ես վերջնականապես հասկանալ նրան։



