10 անհաջող համադրություններ, որոնք կփչացնեն ցանկացած կերպար
ФОТОՄերօրյա նորաձևությունը մեզ շատ բան է թույլ տալիս, սակայն անգամ այդ պարագայում հարկավոր է տաղանդ և գեղեցիկի զգացողություն գրագետ կերպով անհամադրելին համադրելու համար:
1. Երկու և ավելի օվերսայզդ (oversized) հագուստ մեկ լուքի մեջ
Մեկից ավելի օվերսայզդ ոճի հագուստ կրելով՝ դուք կարող եք ձեր կազմվածքը անձև դարձնել:
2. Թափանցիկ զուգագուլպաներ + ձմեռային իրեր
Հարկավոր չէ փորձել կրկնօրինակել ամենն, ինչ տեսնում եք նորաձևության բեմահարթակի վրա: Ձմռանը հարկավոր է կրել ամուր/հաստ զուգագուլպաներ:
3. Կաշվե տաբատ + կաշվե բաճկոն + կաշվե կոշիկներ
Այո՛, կաշվե իրերը շատ նորաձև են, սակայն հարկավոր է չափը չանցնել: Լուքի մեջ բավարարվեք կաշվե հագուստի մեկ մասով:
4. Բերետ + սպորտային վերարկու
Սրանք պարզապես անհամադրելի իրեր են, այսպես ասած՝ արիաներ են տարբեր օպերաներից:
5. Սպորտային տաբատ + բարձրակրունկներ
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նորաձևության ցուցադրությունների ընթացքում տեսած ամեն բան չէ, որ պետք է առօրյա տեղափոխել: Այս համադրությունը պետք է մնա բեմահարթակում:
6. Կարճ բլուզ + լեգինսներ (ջինսերի կամ տաբատի փոխարեն)
Ո՛չ, ո՛չ և ո՛չ: Լեգինսները թողեք մարզասրահների համար, իսկ առօրյայում կրեք ջինսեր կամ էլ այլ կտորից տաբատներ:
7. Sneaker-ներ + skinny ջինսեր
Sneaker-ները նորաձև էին 5-7 տարի առաջ, վերջապես հրաժեշտ տվեք դրանց և նայեք առաջ:
8. Ծնկից կիսաշրջազգեստ + մինչև ծունկը երկարաճիտ կոշիկներ
Սա պարզապես ահավոր է, անճաշակ է և կարճացնում է ձեր ոտքերը:
9. Կարճ բլուզ + ցածր մեջքով ջինսեր
Սա կարճացնում է ձեր ոտքերը և երկարացնում մարմնի վերևի հատվածը, ինչը չափազանց տգեղ է և աղավաղում է ձեր կազմվածքը:
10. Կապրոնե զուգագուլպաներ + բաց քթով կոշիկներ
Սա ոչ միայն տգեղ է, այլև անիմաստ: Եթե պատրաստվում եք կրել զուգագուլպաներ, ապա ընտրեք փակ և դասական կոշիկներ: