Հյութերն իրենց վնասակարությամբ չեն զիջում ալկոհոլին և շաքարին
ЛАЙФՄեծ Բրիտանիայի ճարպակալման հարցերով կառավարական խորհրդատունն հայտարարել է, որ նարնջի հյութը պակաս վտանգավոր չէ, քանի որ շատ շաքար է պարունակում, այնքան, որքան գազավորված ըմպելիքում է պարունակվում։
Մասնագետները խորհուրդ են տալիս հարկ սահմանել բոլոր տեսակի հյութերի համար, քանի որ դրանցում ճարպակալման հանգեցնող շաքարի բարձր տոկոս է պարունակվում:
Հյութը շատ արագ է մարսվում, եւ երբ այն հայտնվում է ստամոքսում, օրգանիզմը չի ընկալում՝ հյո՞ւթ է, թե՞ որեւէ այլ բան։ Այս կապակցությամբ մասնագետները խորհուրդ են տալիս քչացնել նարնջի հյութի կիրառությունը կամ ընդհանրապես բացառել այն՝ փոխարինելով թարմ մրգերով։ Իսկ հյութը խմելու ցանկության դեպքում այն հարկավոր է ջրով բացել եւ հրաժարվել ամենօրյա կիրառությունից, պնդում են մասնագետները։
Մասնագետները պնդում են նաև, որ շաքարն օրգանիզմին նույնքան վնաս է պատճառում, որքան ալկոհոլը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: