Նեյմարը կարող է որակազրկվել Մալագայի հետ խաղում մրցավարին ծափահարելու համար
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, որն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Մալագայի» հետ խաղում (0:2) հեռացվել է դաշտից, կարող է որակազրկվել 3 խաղով մրցավարին հեգնանքով ծափահարելու համար:
Այս մասին հայտնում է «AS»-ը:
Որակազրկման դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի Պրիմերայի հերթական տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը, որը կկայանա ապրիլի 23-ին:
Նեյմարը երկրորդ դեղին քարտը ստացավ 65-րդ րոպեին, և, խաղադաշտը լքելիս, ծափահարեց մրցավարի օգնականին: Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն խաղի արձանագրության մեջ գրել է նաև այս միջադեպի մասին:
«Մալագայի» հետ խաղում հեռացումը ֆուտբոլիստի կարիերայում 5-րդը դարձավ: Բացի դա, «Բարսելոնան» վերջին 59 խաղում առաջին անգամ մնաց 10 հոգով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



