Լևանդովսկին ուսի թեթև վնասվածք ունի, բայց կխաղա «Ռեալի» հետ
СПОРТ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղին «Ռեալի» դեմ, չնայած՝ ուսի վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ երեկ կայացած խաղում (4:1):
Լեհաստանի հավաքականի 28-ամյա հարձակվողը երկրորդ խաղակեսի միջնամասում 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար՝ ուսի վրա անհաջող ընկնելով:
Լևանդովսկին հանդիպման 68-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու շուտով լքեց խաղադաշտը.
«Լևին կապտուկ ունի, բայց բժիշկներն ասում են, որ մինչև չորեքշաբթի այլև խնդիր չի լինի»,- «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
«Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ես պարզապես չցանկացա ռիսկի դիմել: Լավ կպատրաստվեմ չորեքշաբթի օրվան»,- ավելացրել է ֆուտբոլիստը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



