Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը
ОБЩЕСТВОԱպրիլի 23-ից մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) կկայանա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայ շախմատիստները կմասնակցեն 50-ից բարձր մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի oլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
Նախորդ տարի, Գերմանիայում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



