Շախմատ. Սամվել Տեր-Սահակյանը՝ «Կարպոս Օփենի» հաղթող
СПОРТՄակեդոնիայում ավարտվել է «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցել է 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
«Կարպոս Օփեն»-ի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը:
Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և գրավել առաջին հորիզոնականը, ինչպես նաև 17 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Կիրիլ Գեորգիևը, իսկ Անտոն Դեմչենկոն եզրափակել է լավագույն եռյակը:
Մրցաշարի մեր մյուս ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանն իրենց ակտիվում գրանցել են 6.5-ական միավոր և գրավել են համապատասխանաբար 10-րդ և 13-րդ հորիզոնականները: