Երևանում գիշերը գրավատան վրա ավազակային հարձակում գործած անձինք 70 հազար դոլար են հափշտակել և փախուստի դիմել
ОБЩЕСТВОԱպրիլի 9-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևանի Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Անհայտ անձիք մտել են գրավատուն և հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ նրա, ավազակային հարձակում գործած անձինք, ովքեր երկուսն են եղել, 70 հազար դոլարին համարժեք գումար հափշտակելով՝ փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



