Մալագայի մարզիչ. Ուրախ եմ, որ օգնության ձեռք մեկնեցինք Ռեալին
СПОРТ«Մալագայի» գլխավոր մարզիչ Միչել Գոնսալեսը հայտարարել է, որ ուրախ է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակով (2:0) օգնել «Ռեալին» չեմպիոնական մրցավազքում:
54-ամյա մասնագետն իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է մադրիդյան թիմում.
«Ես արդեն ասել եմ, որ «Ռեալին» կողմնակի օգնություն անհրաժեշտ չէ առաջնությունում հաղթելու համար, բայց ուրախ եմ, որ մենք օգնության ձեռք մեկնեցինք նրանց:
Կարծում եմ՝ մադրիդցիները կհաղթեն լիգայում՝ անկախ մեր այսօրվա խաղի արդյունքից»,- Գոնսալեսի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» 3 միավորով զիջում է առաջատար «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»



