Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արմեն Թադևոսյանը՝ իր ընտանիքի և այն մասին, թե ինչ իմաստ ունի իր հեղինակային «Comments» հաղորդումը. բացառիկ հարցազրույց

ИНТЕРВЬЮ

Դերասան,սցենարիստ, հաղորդավար, «Ուրախների և հնարամիտների ակումբի» նախկին անդամ Արմեն Թադևոսյանը կարծում է, որ տարբեր պահանջներ ունեցող հեռուստադիտողն այսօր կարողանում և գտնում է այն, ինչը նա ցանկանում է դիտել: Past.am-ը պարզել է՝ ինչով է զբաղվում ներկայումս Արմենը և որն է նրա «Comments» հաղորդման «իմաստը»։

-Ձեզ բոլորը հիշում են դեռ «սովետական ժամանակներից», 90-ականների КВН-ից, պատմեք այդ  շրջանի մասին:  

-Ճիշտն ասած, հիմա երբ հայացք եմ գցում 25-30 տարի առաջ, մի պահ կանգ եմ առնում ու շատ լուրջ դեմքով ինձ հարցնում եմ՝ «սա ինձ հե՞տ է եղել», բայց սովետական հուշերս շատ բարի և մի տեսակ շատ հարազատ են։ Գիտեք, թող տարօրինակ դա չթվա, բայց այսօր շատ բան պակասում է, որ կար էն ժամանակ։ Օրինակ՝ մարդկային հարաբերությունների մեջ։ Չգիտեմ, գուցե ավելի պարզ էին հարաբերությունները։ Ես ծնվել, մեծացել, անգամ բուհում եմ սովորել սովետական ժամանակ։ Ճիշտ է, ընդունվեցի և սովորեցի սովետական ժամանակներում, բայց ավարտեցի արդեն անկախ Հայաստանի օրոք։ Վերցնենք, օրինակ, բուհական կյանքը. կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր սովորել են ԲՈՒՀ-ում սովետական տարիներին, ինձ հետ կհամաձայնեն, որ այսօր և մեր ժամանակներում, մեզանից առաջ առավել ևս, նույն բուհական կյանքն ահռելի տարբերվում է թե՛ շփման տեսակով, թե՛ այլ տարբեր բաներով։ Մի խոսքով, շավ լավ հուշեր են կապված այդ ժամանակաշրջանի հետ, առավել ևս, որ դեռ սովետական ժամանակ (ճիշտ է վերջում) սկսեցի նաև խաղալ КВН։ Եվ հենց КВН-ը թողեց իր անմոռանալի հետքն իմ ամբողջ կյանքում, և հենց КВН-ից ամեն ինչ սկսվեց... Ձեռք բերեցի նոր ընկերներ. ցավոք, այսօր մեզ հետ չեն իմ լավ ընկերներ Մարկ Սաղաթելյանը, ում հետ միասին մենք հետագայում նաև արեցինք մի շարք հաղորդումներ և Անդրանիկ Համբարձումյանը։

-Ո՞րն է «Comments» հաղորդաշարի ասելիքը:

-«Comments» հաղորդաշարի ասելիքն այն է, որ մարդկանց հաճելի րոպեներ պարգևի, առաջացնի ժպիտ և ծիծաղ։ Մի ծանոթ ունեմ, ինձ ասում է՝ «Գիտե՞ս, մամաս միշտ նայում է քո հաղորդումը, երբ չի հասցնում նայել ասում է՝ հետ կտաս, մի հատ նայեմ, մի քիչ կտրվեմ առօրյայից, հոգսերից»: Այսինքն՝ մարդը պարզապես ցանկանում է հանգստանալ՝ դիտելով «Comments» հաղորդաշարը։ Նաև հաղորդաշարի միջոցով բազմաթիվ մարդիկ, ի դեպ՝ ամբողջ աշխարհից՝ բառի բուն իմաստով, ուղարկում են իրենց երեխաների, հարազատների, բարեկամների լուսանկարները և տեսանյութերը և դառնում են մեր հաղորդաշարի անմիջական մասնակից։ Օրինակ, որքան հաճելի է, երբ մարդը Հայաստանում հաղորդման ընթացքում տեսնում է իր հարազատ մարդու լուսանկարները, ով գտնվում է Ռուսաստանում, Եվրոպայում կամ Ամերիկայում, և հակառակը։ Մի խոսքով՝ հաղորդաշարի ասելիքը և նպատակը մարդկանց ժպիտ, ծիծաղ և հաճելի րոպեներ պագևելն է։ Եվ դա մենք անում ենք արդեն 3,5 տարի։ Եվ ինձ համար ամենամեծ գնահատականն այն է, երբ մարդկանցից ստանում եմ բազմաթիվ շնորհակալական խոսքեր։ Դա ինձ նոր ուժ է տալիս ստեղծագործելու։ Օգտվելով առիթից՝ ես բոլոր մեր հեռուստադիտողներին, ողջ հայությանը, նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Այսօր կարելի է ասել, որ «Comments»-ը դարձել է աշխարհի ողջ հայության մի ընտանիք, որտեղ մարդիկ միմյանց հետ կիսվում են իրենց լուսանկարներով և տեսանյութերով։

-Ձեր կարծիքով՝ ինչի՞ պահանջարկ ունի հայ հեռուստադիտողը, ի՞նչն է պակասում այսօր եթերում:

-Ցանկացած հեռուստադիտող, բնականաբար, ունի տարբեր տեսակի պահանջներ։ Եվ, կարծում եմ, այսօր ցանկացած հեռուստադիտող կարողանում և գտնում է այն, ինչը նա ցանկանում է տեսնել։ Օրինակ, եթե տարիներ առաջ, ըստ իս, պակասում էին ինտելեկտուալ հաղորդումները, ապա այսօր՝ մեր օրերում, մեր հեռուստատեսությամբ կարելի է դիտել հրաշալի նախագծեր, օրինակ՝ «Что? Где? Когда?»-ն կամ «Ամենախելացին»։ Նաև ուզում եմ նշել, որ մեր հայ հեռուստադիտողը ամենապահանջկոտն է և ամենալավը։

-Չեք կարծո՞ւմ, որ մեր օրերում, երբ կա համացանց, մարդիկ չունեն հեռուստացույց դիտելու ցանկություն։ Մի տեսակ ավելորդ է դարձել նույն ինֆորմացիան եթերով տեսնելը։

-Դե գիտեք, իհարկե, որոշակի առումով համացանցի միջոցով մարդիկ լրացնում են ինֆորմացիոն դաշտը, բայց հեռուստացույցը մնում է հեռուստացույց, իսկ համացանցը՝ համացանց։ Այսինքն՝ որքան էլ համացանցը մեծ դեր ունի, այնուամենայնիվ, դեռևս վաղ է խոսել մեկը մյուսին փոխարինելու մասին։ Հեռուստատեսությունն իր կայուն տեղն ունի։ Եվ, բացի դրանից, եկեք հաշվի առնենք մի բան. եթե օրինակ երիտասարդության մեծ մասը օգտվում է համակարգչից և սոցցանցերից, ապա մեծահասակները, իհարկե, օգտվում են հեռուստացույցից։

-Ֆեյսբուքում բավականին հայտնի եք և ակտիվ՝ Ձեր էջում պարբերաբար հայտնվում են ընտանեկան ջերմ լուսանկարներ։ Ի՞նչ կպատմեք Ձեր ընտանիքի՝ մասնավորապես երեխաների մասին։

-Ընտանիքս կազմում է իմ կյանքի կարևորագույն մասնիկը։ Որ ժողովրդի մեջ ասում են՝ «Ինչ անում ենք, երեխաների համար ենք անում», դա հստակ վերաբերում է նաև ինձ (ժպտում է): Տղաս՝ Դավիթը, 15 տարեկան է, աղջիկս՝ Էլենը, 10 տարեկան։ Նրանք սովորում են Շիրակացու անվան ճեմարանում։ Դավիթը նաև երկար տարիներ զբաղվում է ֆուտբոլով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։ Ի դեպ, Հայաստանի նախորդ առաջնության լավագույն դարպասապահ ճանաչվեց։ Սիրում է նաև նվագել կիթառ, մեկ-մեկ էլ ինձ ջղայնացնել, բայց դե դա տարիքային է, ոչինչ: Էլենը շատ լրջորեն զբաղվում է պարարվեստով։ Շատ եմ սիրում իմ երեխաներին, շատ եմ ուզում, որ նրանք լավ մարդ դառնան, լինեն երջանիկ։ Իսկ ես, որպես ծնող, կանեմ ամեն ինչ դրա համար:

Աննա Սիմոնյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри